понедельник, 29 января 2018 г.

Պատմություն 9-1 երկրորդ կիսամյակ


Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարիՆա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակումՏիգրան Մեծը թագաժառանգ Արտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր ձգվող մի ընդարձակածավալ երկիրզարգացած տնտեսությամբ ու հզոր բանակովՏիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցըորն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրըԹագաժառանգը փայլուն կրթություն ստացածբազմակողմանի զարգացածհունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր: Պլուտարքոսը վկայում էոր նա «հորինում էր ողբերգություններգրում ճառեր ու պատմական երկասիրություններ»Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էրիրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ IIը (Ք.ա. 5534 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններումՆրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:
 Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր ապահովել Հայաստանի դաշնակցությունըԱյս հանգամանքը խիստ կարևորում էր Մեծ Հայքի դիրքորոշումըԱյդ դիրքորոշումից էր կախվածթե որ տերությունը տիրապետող դիրք կստանար տարածաշրջանումՍտեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Արտավազդ II-ն ավելի հաճախհակվում էր դեպի ՊարթևստանըՆման դիվանագիտական ճկուն քայլերով Արտավազդ II-ը պահպանում էր Հայաստանիտարածաշրջանի հզոր պետության կարգավիճակը:
 Հռոմեա-պարթևական պատերազմը և ՀայաստանըՀռոմում սկսված ներքաղաքական պայքարն ավարտվեց Քա. 60 թ.: Հանրապետության երեք ականավոր գործիչներ Գնեոս ՊոմպեոսըՀուլիոս Կեսարնու Մարկոս Կրասոսը ստեղծեցին մի դաշինքորը հայտնի է Առաջին եռապետությունանունովԵռապետերը հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիներիՄարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը:
 Ք.ա. 54 թ. գարնանը հռոմեական 50-հազարանոց բանակը Կրասոսի հրամանատարությամբ ժամանեց ԱսորիքՆա ծրագրել էր ջախջախել պարթևներինգրավել ՄիջագետքըՊարսից ծոցի ափերին գտնվող երկրները և հասնել ՀնդկաստանԱյդ պատերազմում Կրասոսը որոշակի հույսեր էր կապում «Հռոմեական ժողովրդի դաշնակից ու բարեկամ» Հայաստանի հետորի հեծելազորը բազմիցս էր ապացուցել իր առավելությունները պարթևական այրուձիի դեմ մարտերումԱրտավազդի և Կրասոսի հանդիպումը տեղի ունեցավ Ք.ա. 54 թ. գարնանը Ասորիքում:
 Արտավազդը հավաստիացրեցթե ինքը Կրասոսին կտրամադրի 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ (ընդամենը` 40 հազար զինվոր): Սա պատկառելի ռազմական օգնություն էրորն անվիճելի կարող էր դարձնել հռոմեացիների հաղթանակըՄիաժամանակ հայոց արքան առաջարկում էր պարթևների դեմ ռազմերթը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներովայլ Հայաստանի հարավային տարածքովՆման դեպքում լեռնային տարածքը կզրկեր պարթևական հեծելազորին շարժունությունիցԲացի այդԱրտավազդըանշուշտցանկանում էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումիցՍակայն Կրասոսը կտրականապես մերժեց Արտավազդի այս խելամիտ առաջարկությունը և ընտրեց ռազմերթի թեև կարճսակայն վտանգավոր ուղին՝ Հայաստանի սահմանամերձ տարածքների վրայովԴիոն Կասիոսը պարթևների այդ քայլը բացատրում է հետևյալ կերպ. <<Որպեսզի ԱրտավազդըՏիգրանի որդինոր այդ ժամանակ թագավորում էր Հայաստանումիր սեփական երկրի վիճակով մտահոգվածորևէ օգնություն չուղարկեր հռոմեացիներին>>: Պարթևների հաշվարկը ճիշտ դուրս եկավԱրտավազդն այլևս չէր կարող օգնական ուժեր ուղարկել Կրասոսինինչի մասին անհապաղ տեղեկացրեց հռոմեացիներին:Սակայն Կրասոսը դա ընկալեց որպես դավաճանություն և հոխորտանքով հայտարարեցթե պարթևներին ջախջախելուց հետո ինքն անպայման պատժելու է ԱրտավազդինՆման վերաբերմունքի պայմաններումբնականաբարԱրտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որն այն ընդունեց սիրահոժար:Հայ-պարթևական պայմանագիրը կնքվեց Ք.ա. 54 թվերջերին ԱրտաշատումԴաշինքն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևաց թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:
 Այդ ընթացքում Կրասոսըչփոխելով մարտավարությունըՔ.ա. 53 թգարնանըանցնելովԵփրատըսկսեց իր արշավանքը դեպի ՊարթևստանՊարթևական բանակըխուսափելովգլխավոր ճակատամարտիցմանր հարձակումներով անընդհատ նահանջում էր դեպի երկրիխորքերըհռոմեացիներին կտրելով թիկունքից և մատակարարումներիցՉորտափաստանայինկլիմանանսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներինՄիակ ճիշտ քայլն անմիջապես դեպի ելման դիրքերը նահանջելն էր:
 Ք.ա. 53 թմայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարթևզորավար Սուրենը հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեականբանակըՍպանվածների թիվն անցնում էր 20 հազարիցիսկ գերիներինը` 10 հազարից:Սպանվեցին Կրասոսն ու իր որդինԸստ ՊլուտարքոսիՍուրենը Կրասոսի գլուխն ուղարկեց Հայաստանորտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էր Օրոդես II-ըպարթև մեծամեծերի ուղեկցությամբԽնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էինև դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներԿրասոսի գլուխը բերելու պահին բեմադրվում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունըԴերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում. «Լեռան բարձունքից բերում ենք Եղնիկխոցված մերփառահեղ հարվածներից»:Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվումհանդիսականների կողմից: «Կրասոսի արշավանքը ողբերգություն էր,- գրում է նշանավորպատմաբան ՆԱդոնցը,- իսկ այդ տեսարանըդրա յուրահատուկ ու տրամաբանականվախճանը»:
 Անտոնիոսի արշավանքները: Կրասոսի պարտության հետևանքով Հռոմի դիրքերն Արևելքում հիմնովին սասանվեցինԿորուստներն այնքան մեծաթիվ էինոր Հռոմն ի վիճակի չէր վրեժխնդիրլինելու պարթևներիցՄյուս կողմից էլ հանրապետությունը ներքաշվեց ներքաղաքականճգնաժամի մեջորը հետին խորք մղեց արտաքին քաղաքական բոլոր հրատապ գործերը:
 Օգտագործելով պատեհ առիթըպարթևական զինված ուժերը թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ անցան հարձակման և հռոմեացիներին դուրս մղեցին Ասորիքից:Պարթևներին օժանդակում էին հայկական զորամասերը` Վասակ զորավարի գլխավորությամբ:Դաշնակից բանակները հռոմեացիներից ազատեցին ԱսորիքըՓյունիկիանՊաղեստինըՀրեաստանըԿիլիկիան գրավելուց հետո պարթևները ներխուժեցին Փոքր Ասիայի հռոմեականպրովինցիաները:
 Պարթևների այս հաջողությունները ստիպեցին Հռոմի քաղաքական շրջաններին հարթել ներքինճգնաժամը: Ք.ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունըորը հանրապետությունը բաժանեց ազդեցության ոլորտներիԱրևելքը ստացավ Անտոնիոսը:Դեպքերը սկսեցին զարգանալ ոչ ի նպաստ հայերիԱնսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքըՕրոդեսը սպանվեց իր որդու` Հրահատ IV-ի կողմիցորը որդեգրեց շեշտված հակահայկական դիրքորոշումՍպասվող հռոմեա-պարթևական ռազմական բախման ժամանակ Հայաստանի համար այլևս հնարավոր չէր լինի պահպանել չեզոքությունՀռոմում մշակված պատերազմի ծրագրերի համաձայնռազմական արշավանքն ընդդեմ Պարթևստանի ընթանալու էր Հայաստանի տարածքով:
 Ի վերջո եկավ պատերազմի պահըԴեպի Պարթևստան մեծ արշավանքինախապատրաստություններ տեսնելուց հետոՔ.ա. 36 թ., Անտոնիոսն անձամբ ժամանեց Արևելք:Նա իր տրամադրության տակ ուներ 100-հազարանոց բանակ և 300 սայլերի վրա բարձածպաշարողական տեխնիկա Ամբողջ այս ուժը կենտրոնացվել էր Կարին գավառումորտեղից էլսկսվեց արշավանքըԱրտավազդը հռոմեացիներին տրամադրել էր ընդամենը 13-հազարանոց միզորամաս:
 Անվտանգ ու արագ երթով անցնելով Հայաստանի տարածքովԱնտոնիոսը մտավ Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք Փրաասպա: Այդ պահին Անտոնիոսը կատարում էճակատագրական սխալՄասնատելով բանակընա իր հիմնական ուժերը նետում է Փրաասպայի դեմԳումակը բավականին հեռավորությամբ դանդաղ հետևում էր առաջապահ զորամասերին:Ուստի պահապան զորամասը ոչինչ չկարողացավ անելերբ պարթևները հանկարծակի գրոհով շրջապատեցին գումակըՊաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին ու այրվեցին:Հռոմեացիները միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցան 20 հազար սպանվածիսկ նմանպայմաններում մնալ թշնամական երկրումառանց հաջողության որևէ հույսիկլիներանմտությունՈւստի Անտոնիոսը բռնեց հետդարձի ճանապարհը:
 Ավելի վաղհրաժարվելով ռազմական հետագա գործողություններին մասնակցելուցիրզորամասով Հայաստան էր վերադարձել Արտավազդ II-ըՀայոց արքայի այս քայլը հռոմեացիների կողմից գնահատվել է որպես դավաճանությունՀետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր  դժբախտությունների պատճառըՊաշտոնական Հռոմը որդեգրել է այդ մեղադրանքը:
 Ք.ա. 36 թաշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան:Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդինՆահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան ԱրաքսինՊլուտարքոսն այսպես է նկարագրումգետանցումը. «Երբ հռոմեացիներըբարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափըոտքդրեցին հայկական հողի վրա համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով`ուրախությունից լաց էին լինում»Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվորՔիչ չէր նաև պարթևների կորուստը:
 Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներինԱռատպարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքըԹեև Անտոնիոսըցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդիցսակայն պահն անպատեհ էրև նա շտապեցբանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջթագուհի Կլեոպատրայի մոտ:
 Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իրապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ:Խորհելովթե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերըոր պատճառվել էրգանձարանինև ինչպես կարող էրթեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունըԱնտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը:
 Դիմելով խորամանկությաննախ փորձում է Արտավազդին ծուղակը գցելԱնտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիաիբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելուԱրտավազդը մերժում է այդ հրավերըԱյնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում ԱրտաշատԱրտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա`հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:Մերժում ստանալովԱնտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թամռանն արշավում էՀայաստան և ուղղվում դեպի Արտաշատ:
 Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերիցԱրտավազդ II-ը որոշում էբանակցել հռոմեական եռապետի հետԱնշուշտդա ազնիվինքնազոհսակայն միամիտ քայլ էր:Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում էապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա:Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել ենանգամ իրենքհռոմեացիներըԴիոն Կասիոսը գրում էթե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով,ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք»իսկ Պլուտարքոսը`«ուխտադրուժ»Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդուԱլեքսանդրի թագավորությունև այստեղ թողնելով հռոմեական կայազորԱնտոնիոսընախապես թալանելով արքունի գանձերը,հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է ԵգիպտոսՀայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներինսակայնապարդյունՊարտություն կրելովԱրտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնումնրանց մոտ:
 Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդեսորի ընթացքում հայոց արքան ուիր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով:Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցելխոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլելՍակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում ենհպարտ ու արժանապատիվԺամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնումիսկ զայրացածԿլեոպատրանչներելով նրանցկարգադրում է զնդան նետել:
 Եռապետերի և հատկապես Անտոնիոսի ու Օկտավիանոսի խիստ լարված հարաբերություններիհետևանքով Հռոմը ներքաշվում է հերթական քաղաքացիական պատերազմի մեջԿողմերի միջևվճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 31 թսեպտեմբերի 2-ին Ակցիումի հրվանդանիցոչ հեռուԱյստեղ Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց և փախավ ԱլեքսանդրիաՔիչ անց`հոկտեմբերինԿլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվում:Իրենք էլ` Անտոնիոսն ու Կլեոպատրան, շատ երկար չապրեցին: Գայոս Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն ստիպեց նրանց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:

 Արտավազդ II-ի կյանքն ու նահատակությունըանմնացորդ հայրենանվեր գործունեությունը նրա համար ապահովել են բացառիկ պատվավոր տեղ հայոց բազմադարյան պատմության մեջ:Պատահական չէոր դեռևս իր կենդանության օրոք նա մեծարվել է «Աստվածային» մակդիրով:





 Արտաշես 1-ին:  Ք.ա. III դ. վերջերին Սելևկյաններինհաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամ բողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Կողմերի միջև զինված ընդհարումն անխուսափելի էր: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ` Հերմոս գետի հովտում: Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ:Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ ՀայքըՓոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և ԾոփքումԶարեհը:Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում: Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքումՄագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը: Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատան շառավիղ:
 Հայկական հողերի վերամիավորումը: Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրներըՄարաստանը,Վիրքը,Պոնտոսը,Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը:
 Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հայտնում Արտաշեսի այդ ձեռնարկի մասին: Նրանից ենք իմանում, որ Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվել Փայտակարանը և Կասպեից երկիրը: Այնուհետև արշավանք է ձեռնարկվել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել:Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում` սելևկյան Անտիոքոս IV-ի դեմ մղված երկարատև ու համառկռիվներից հետո` Տմորիք երկրամասը:
 Մեծ Հայքին նաև Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները միավորելու Արտաշեսի ջանքերն այդ ժամանակ հաջողություն չունեցան:
 Այսպիսով` Արտաշեսի գործունեության շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը, ինչպես նախորդ համահայկական թագավորությունների ժամանակ, վերամիավորվեց մեկ ընդհանուր պետության` Մեծ Հայքի թագավորության մեջ: Պատահական չէ, որ դեպքերի ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստաննաճել է Արտաշեսի ջանքերովև ուստիայստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու: Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունըվկայում է, որ Արտաշեսը կարողացել է վերոնշված հայալեզու երկրամասերը վերամիավորել մեկպետության կազմում: Այդ իրադարձությունն ունեցավ ազգային-քաղաքական կարևորնշանակություն:
   Մեծ Հայքի միջազգային հեղինակության աճը: Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը, որը կարևոր դեր էր խաղում տարածաշրջանի քաղաքական կյանքում: Այսպես, երբ Ք.ա. 183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում մի կողմիցՊոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից` Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջևԱրտաշես I-ը, պահպանելով չեզոքություն, ակտիվորեն ներազդեց կողմերիվրա, և նրա միջնորդական առաքելության շնորհիվ պատերազմը դադարեց: Կողմերի միահամուռցանկությամբ, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ` նա իրավարարի կարգավիճակով հրավիրվեց մասնակցելու հաշտության պայմանագրի կնքմանը: Դիվանագիտական նուրբ ուճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մտցնել, որով Պոնտոսի հաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը: Դա, անշուշտ, հետագայում Փոքր Հայքն իր թագավորությանը միացնելու հեռահար քայլ էր: Արտաշեսը Ք.ա. 165 թ. վճռական հակահարվածտվեց սելևկյան Անտիոքոս IV-ին, որը փորձում էր Հայաստանը ենթարկել Սելևկյանների գերիշխանությանը: Արտաշեսը շարունակեց քայլերը Մերձավոր Արևելքում այդ պետությանդիրքերը թուլացնելու ուղղությամբ: Այդ նպատակով նա օժանդակեց Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությանը (Ք.ա. 162-160 թթ.), որը զգալիորեն թուլացրեց Սելևկյանտերության հիմքերը:
 Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների:Արտաշեսն անհապաղ ձեռնամուխ է լինում տնտեսության, մշակույթի, ռազմական, վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:
 Արարատյան դաշտում` Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Մովսես Խորենացին այդ մասին վկայում էԱրտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, բլուրը հավանելով,քաղաք է շինում ու իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ Ք. Հ. I դարում ապրած հույն պատմիչ Պլուտարքոսը հավաստիացնում է, թե Արտաշատի տեղանքն ընտրել է Կարթագենի հռչակավորզորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ քաղաքական ապաստան էր գտել Հայաստանում:Արտաշեսի առաջարկությամբ
Հաննիբալը գլխավորել է քաղաքի շինարարականաշխատանքները, որոնք ընթացել են նախապես կազմված հատակագծովԿառուցվեց մեծ ևշատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Եվ իրոք, հնագիտական պեղումները, որ ընթանում են ներկայիս Խոր Վիրապիշրջակայքում, ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է հատակագծով: Արտաշատը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով` հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Մայրաքաղաքը բնակեցնելու համար այստեղ է տեղափոխվել Երվանդաշատի, Արմավիրի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասը: Արտաշատը կառուցվել է առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում, և պատահականչէ, որ այն շուտով դարձել է Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնք կրել են Արշատ, Արտաշիսյան, Զարեհավան, Զարիշատ անունները: Վերջին երկուսը անվանվել են իպատիվ Արտաշեսի հոր` Զարեհի:
 Հողային բարեփոխումըԱրտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից:Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին`շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպյուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:
 Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից`օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:
 Ռազմավարչական և այլ բարեփոխումներ: Արտաշեսի բարեփոխումներից առավել կարևորներից է ռազմականը: Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա ստեղծեց չորսզ որավարություններ: «Արտաշեսը,- գրում է Մովսես Խորենացին,- զորքի իշխանությունն էլ չորսմասի է բաժանում. արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդիԱրտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդիՏիրանին, հարավայինը վստահում է (իր զորավարՍմբատին, իսկ հյուսիսայինը` (իրորդիԶարեհին»:
 Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին`ստրատեգոսներ:
 Կարգավորվել են նաև արքունի գործակալությունները, որոնցից կարևորագույնները`սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին: Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանել է նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները: Տաճարներեն կառուցվել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Նման ձեռնարկները պետք է ժողովրդի աչքումբարձրացնեին թագավորական իշխանության հեղինակությունը:
 Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել է նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա ու կատարել բազում այլ բարեփոխումներ:Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար դեռ իր կենդանության ժամանակ Արտաշեսն աստվածացվել է. նա մեծարվել է «Բարի»,«Բարեպաշտ»,«Աշխարհակալ» տիտղոսներով: Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնց մի մասը գրի է առելՄովսես Խորենացին և ի պահպանություն թողել սերունդներինԱրտաշես և Սաթենիկ»
Արտաշես և Արտավազդ» և այլն): Այդ երգերում գովերգվել են նրա իմաստությունը,քաջությունը, բարությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա անհուն սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի հանդեպ ժողովրդի սերն արտահայտվել է նաև նրանով, որ հետագայում հայերն իրենց սիրելի թագավորներին տվել են «Արտաշես» պատվատիտղոսը (Զենոն, Տրդատ I և այլք):

 Արտաշեսը մահացել է շուրջ Ք.ա. 160 թվականին` 70 տարեկան հասակում:




Պատրաստե՛ք նյութ Հայկական հարցի մասին /գրավոր/

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում (այժմ՝ Եշիլքյոյ՝ Ստամբուլի թաղամաս) կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: 
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:
1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:
1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (191418 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:
Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:
Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:
1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: 
Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:
Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (191920 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:
Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 
1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (191418 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: 
Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (193945 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: 
Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:
Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:
1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 197080-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): 
ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:
1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:
Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: 
Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:








1.   Կատարե՛ք ուսումնասիրություն և ներկայացրե՛ք, թե ե՞րբ և որտե՞ղ ստեղծվեցին գիտական առաջին հաստատությունները Հայաստանում /գրավոր/

1918 թվին, թուրքերի հեռանալուց հետո, Հայաստանի կրթական գործը գրեթե հիմքից քայքայված էր կամ գործում էր մեջ ընդ մեջ: Ուսումնարանները կարճ կամ երկար ժամանակով հատկացվում էին որբանոցներին ու գաղթականներին, իբրև հանրակացարան: Որոշ տեղեր էլ սովն ու համաճարակը թույլ չէր տալիս կանոնավոր պարապմունքներ ունենալու:
Հայաստանի կառավարության կազմակերպումից հետո առաջին գործերից մեկը եղավ դպրոցական քանդված շեքերի վերանորոգությունը, որի համար հատկացվեց մեկ միլիոն ռուբլի, որ այն ժամանակ մեծ գումար էր: Հաստատվեց հանրային կրթության և արվեստի նախարարություն՝ կենտրոնական ուսումնական խորհրդով: Ամբողջ Հայաստանը բաժանվեց 11 կրթական շրջանների և նշանակվեցին շրջանային տեսուչներ: Մշակվեց և գործադրության դրվեց կրթական ծրագիր: Խորհրդարանի կողմից քվեարկվեցին խոշոր գումարներ կրթական գործի համար: Եվ ահա ստացված արդյունքը.
1918-19 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանը ուներ 133 տարրական դպրոց 383 ուսուցչով և 11,136 աշակերտով, իսկ 1919-20-ին 456 տարրական դպրոց (առանց Զանգեզուրի և Լոռիի) 1047 ուսուցչով և 41,188 աշակերտով:
Ըստ Լուսժողկոմի պաշտոնական տեղեկություների՝ 1922-23 ուս[ումնական] տարվա ընթացքում ամբողջ Հայաստանում, [ներառյալ] Զանգեզուրն ու Լոռին, կար 547 տարրական դպրոց, որից 467 հայկական, 41 թուրքական, 23 ռուսական , 7 եզդիտական, 4 հունական և 5 ասորական: Այդ դպրոցներում կար 47,870 աշակերտ- աշակերտուհի, որից 42,590 հայեր, մնացյալը՝ այլազգիներ և 1274 ուսուցիչ-ուսուցչուհի: Ուրիշ խոսքով՝ երեք տարվա աղմուկից ու ժխորից հետո Խորհրդային Հայաստանի այսօրվա վարիչները տարրական կրթությունը քանակի տեսակետից, դրել են մոտավորապես նույն վիճակի մեջ, ինչ որ 1919-20 ուս[ումնական] տարում էր: Կրթական-դաստիարակչական վիճակի մեջ, դժբախտաբար, թվեր չունենք:
1918-19-ին Հայաստանում կար 6 միջնակարգ (երկրորդական) դպրոց 177 ուսուցչով և 3,137 աշակերտով, 1919-20-ին՝ 20 միջնակարգ դպրոց 305 ուսուցչով և 5,162 աշակերտով:
Կրթական գործը տարվում էր պետական լեզվով, բայց կառավարությունը քաջալերում էր և այլազգիների կրթութիւնը: 1919-20-ին Կարսի շրջանում կար 16 թաթարական դպրոց: Մոլոկանների և եզդիների գյուղերում էլ բացված էին տարական դպրոցներ:
1920թ. հունվարի 31-ին, առաջին անգամ Հայաստանի հողի վրա, բացվեց բարձրագույն կրթարան-հայկական առաջին համալսարանը՝ Ալեքսանդրապոլում, որը հաջորդ տարի փոխադրվեց Երևան: Բացման օրը համալսարանը ուներ 8 ուսուցչապետ և 200 ուսանող: Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում և այլուր հիմնվեցին հանրակրթական դասընթացներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ: Ծրագրված էր բանալ մանկավարժական, տեխնիկական, կոոպերատիվ, արվեստագիտական, երաժշտական, զինվորական, երկրաչափական, դեղագործական վարժարաններ: Ալեքսանդրապոլում բացվեց երկրագործական դպրոց, մեկ ուրիշը հիմնվեց Նոր Բայազետում: Քաջալերվում էր ֆիզիկական կրթությունը. բոյ [boy]-սկաուտական կազմակերպությունը լայն ծավալ էր ստացել Հայաստանում:
Ես, դժբախտաբար, ձեռքիս տակ չունեմ 1919-20թ. պետական բյուջեն, բայց եթե հնարավոր լիներ հրատարակել Հայաստանի Հանրապետության 1919-20թ. ելևմուտքը, կերևար, թե կառավարությունը ի՜նչ մեծ կարևորություն էր տալիս կրթական գործին, որը դրված էր բոլորովին անկուսակցական՝ պետական հողի վրա, և դպրոցների դռները լայնորեն բացված էին քաղաքական ամեն դավանանքի տեր մանկավարժների ու կրթական գործիչների առջև:



ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.


1.    Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը /էջ 91-93/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/
2.  Տիգրան 2-րդ Մեծի տերության ստեղծումը /էջ 94-97/-/բանավոր, դասագիրք/.
ա/ Լրացրե՛ք Տիգրան Մեծի գահակալման և նվաճումների ժամանակագրությունը              /գրավոր, դասագիրք/
·         Օրինակ՝ Ք. ա. 94թ.-Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին
1 Ք. ա. 83 թ. Տիգրան Մեծի բազմելը գահին:
Ք. ա. 80-ական թթ. կառուցվել է Արքունի պողոտան ու կապել Արտաշատը Տիգրանակերտին
Ք. ա. 69 թ. Տիգրանակերտի ճակատամարտ
Ք. ա. 68 թ. Արածանիի ճակատամարտ
Ք. ա. 66 թ. Արտաշատի պայմանագիրը Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև
Ք. ա. 55 թ. Տիգրան Մեծի մահը





9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...