понедельник, 14 мая 2018 г.

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                   ՖԻԶԻԿԱ

Լույսը էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։ Հաճախլույս նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտրի լայն հատվածները։ Պատմաբանորեն հայտնվել է անտեսանելի լույս տերմինը՝ ուլտրամանուշակագույն լույս, ինֆրակարմիր լույս, ռադիոալիք։ Տեսանելի լույսի սահմաններն են 380-ից մինչև 780 նանոմետրը, որը համապատասխանում է համապատասխանաբար 790 մինչև 385 տերահերց հաճախություններին։Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա։Լույսը ճառագայթման տեսակներից է։ Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ։ Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է։ Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ։Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը։ Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած լույսն ընկնում է մեր աչքերի մեջ։ Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերևույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում։ Սև մակերևույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում։ Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը։ Սովորաբար լույսը տարածվում է ուղիղ գծով։ Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր։ 90°-ից տարբերվող անկյան տակ ընկնելով ապակուջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ՝ լույսը փոխում է իր ուղղությունը։ Այս երևույթը կոչվում է բեկում կամ ռեֆրակցիա։ Պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում։ Հենց բեկման շնորհիվ է, որ ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված է երևում։ Բեկման հատկության շնորհիվ լույսը երկու (նաև՝ ավելի) միջավայրերով անցնելով սկզբնակետից մինչև վերջնակետ հասնելու համար «ընտրում է» ամենաարագ ճանապարհը։
Լույսի բեկումը նկարագրվում է Սնելիուսի օրենքով՝
n1sinθ1 = n2sinθ2
որտեղ θ1-ը և θ2-ը համապատասխանաբար, 1-ին և 2-րդ միջավայրերով անցնող լույսի ճառագայթի և այդ միջավայրերի հատման գծին տարած ուղղահայացի հետ կազմած անկյուններն են, իսկ n1-ն ու n2-ը՝ համապատասխանաբար, նույն այդ միջավայրերի բեկման ցուցանիշները։ Ընդ որում, վակուումի համար n=1 և թափանցիկ միջավայրերի համար n>1։

среда, 11 апреля 2018 г.

Գրականություն 9-1 երկրորդ կիսամյակ

Սովորականն ամենակարևորն է Լեոնիդ Ենգիբարյան Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է… Սովորականն ամենակարևորն է Լեոնիդ Ենգիբարյան Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
                 Փոխադրություն  11.04.2018

Հոս երկրում ապրում էր մի անբասիր կյանքով ապրող մի Հոբ անունով մարդ: Նա իր աղոթքներում միշտ փարաբանում էր Աստծուն: Հոբը ուներ յոթ հազար  ոչխար, երեք հազար ուխտ, ձիերի և կովերի հոտեր: Սատանան նոր էր գալիս երկրից: Աստված հարցնում է՝ հանդիպե՞լ ես Հոբին, տեսե՞լ ես՝ ինչ անբասիր կյանքով է ապրում նա:
Սատանան չարությանբ լցված ասաց.
 -Նրա հարստությանը դիպչիր, կտեսնես, թե ինչպիսին է նա իրականում:Աստտված ասաց.
- Գնա և վերցրու նրա ողջ ունեցվածքը, բայց հոգուն մի դիպչիր: Սատանան ուրախությամբ գնում է իր չարությունը իրագործելու: վերցրեց ողջ ունեցվածքը,սպանեց երեխաներին,Հոբի մարմնին արաջացավ թարախովլի բշիկներ:
Այդ ամենից հետո Հոբը շատ նեղվեց բայց հոգեպես չկոտրվեց,ասաց այս ամենը ինձ տվել է Աստված Աստված էլ վերցրեց,Աստված տեսնում է այս ամենը և վերադարձնում է ողջ ունեցվացքը պարքեվում տաս զավակ և ասում Հոբին միայն հավատը փրկեց:



Հոբը
Հոբը մի ազնիվ մարդ էր, որ ապրում էր Հուս երկրում: Նա տասը զավակ ուներ ու մեծ հարստություն, բայց ապրում էր պատկառելի կյանքով, հավատարիմ էր Աստծուն, աղոթում էր ու զոհաբերություններ անում: Երբ սատանան վերադարձավ երկրից, Աստված նրան հարցրեց, թե տեսավ Հոբին, ով այդքան ազնիվ ու խոնարհ մարդ է: Սատանան պատասխանեց, որ Հոբն ամեն ամեն ինչ ունի, եթե նա կորցնի իր ունեցվածքը, կուրանա Աստծուն: Աստված թույլ տվեց Հոբից խլել ամենը, ինչ նա ունի, բայց ոչ հոգին: Սկզբում Հոբը կորցրեց ունեցվածքը ու տասը զավակներին: Նա մտածեց, որ Աստված տարավ այն, ինչ տվել էր: Սատանան որոշեց Հոբի մարմինը վնասել: Հոբը հիվանդացավ ու հյուծվեց, նրա մարմինը պատվեց վերքերով ու բշտիկներով: Արցունքները կաթիլ-կաթիլ հոսում էին նրա աչքերից, բայց նա կրկին կասկածի տակ չդրեց իր հավատը: Փորձություններն ավարտված էին: Սատանան պարտվեց: Աստված Հոբին վերադարձրեց  առողջությունը, ունեցվածքն ու տասը զավակներին: Հավատը փրկեց Հոբին: «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, սարը տեղից կշարժեք»:


Դղյակը շքեղ էր, պատերին կախված էին հրացաններ, զենքեր և նկարներ ոսկեզօծ շրջանակներով: Դղյակի տերերը ճամփորդության էին մեկնել: Հեղինակը որոշեց դղյակի ծայրամասում՝ մի փոքր սենյակում հանգրվանել: Երբ նա նստած հանգստանում էր, աչքն ընկավ մի հին գրքույկի: Զննեց այն և տեսավ, որ յուրաքանչյուր նկարին վերաբերող նոթեր են գրված դրանում: Իր հետ մի մոմ վերցրեց և սկսեց շրջել դղյակով մեկ: Նկարներն էր նայում և կարդում դրանց մասին: Մոմի դիրքը փոխելով տեսավ ձվաձև շրջանակով, խորանի մեջ կախված մի նկար: Այն այնքան իրական էր, որ կարծեց, թե նկարում պատկերված դեռատի կինը հիմա կթարթի աչքերը ու քնքուշ բառեր կարտաբերի: Շոկից դուրս գալու համար փակեց աչքերն ու կրկին բացեց, սկսեց թերթել ձեռքի գրքույկը և գտավ տեղեկություն նկարի մասին: Հայտնաբերեց, որ կինը՝ այդ քնքուշ էակը սիրել է մի համառ նկարչի և ամուսնացել նրա հետ, բայց ավաղ նկարիչն արդեն ամուսնացած էր արվեստի հետ: Դեռատի տիկինը սիրում ու փայփայում էր ամենքին ու ամեն ինչ, բայց ոչ արվեստը, քանզի արվեստն էր, որ խլեց իր ամուսնուն: Մի օր ամուսինը խնդրեց նրան իր բնորդուհին լինել ու կինը հնազանդորեն համաձայնեց: Շաբաթներ շարունակ նա անշարժ նստած էր դղյակի բարձր աշտարակում: Չքնաղ կինը  հյուծվում էր, նվաղում  ու բոլորը նկատում էին դա, բացի նկարչից: Երբ նկարն ավարտելուն քիչ էր մնացել, դղյակի դռները փակվեցին բոլորի առջև: Նկարիչը դյութված էր իր իսկ աշխատանքով ու աչք չէր կտրում կտավից նույնիսկ կնոջը նայելու համար: Երբ երկու վրձնի հարված էր մնում նկարն ավարտելուն, կնոջ հոգին բոցավառվեց: Շուտով նկարն ավարտված էր: Նկարիչը բղավեց, որ նկարը ողջ է ու չափազանց իրական: Նա հայացք գցեց կնոջը ու ամենն ինչ տեսավ կնոջ գունատ ու անշնչացած մարմինն էր:


Տիգրանակերտի պալատում՝ խոր լռության մեջ  իր գահին էր բազմել Տիգրան Մեծը արծվենի ճակատը ձեռքերն առած: Նա մտածում էր, որ մահը մոտենում է: Իր առջև տեսավ պապին՝ Արտաշեսին, ով ինչ-որ բան պահանջող հայացքով նայում էր իրեն: Տիգրանը սկսեց զեկուցել նրան: Ասաց, որ հանգիստ օր չի ունեցել, անընդհատ մարտեր է տեսել , բայց հայոց հողը չի զիջել ու չէր կարողանա ապրել, եթե Հայքը կորցներ: Նա ասաց, որ զոհեր է մատուցել աստվածներին, բայց նրանք դավաճանել են իրեն, գահեր է կռել որդիների համար, բայց նրանք էլ դավաճանել են: Հայրենիքի համար սպանել է երկու որդինորին ու համարում է, որ իրավունք չունի Արտաշեսյանների կողքին թաղվել: Նա Արտաշեսին ասաց, որ ուզում է Մթին Սարերում ննջի իր հոգին: Վերջացնելով զեկույցը մոտեցավ որդուն՝ Արտավազդին: Նրան պատգամեց պահել երկու կարևոր բաներ՝ հայոց լեզուն և հայկյան սուրը: Սուրը կարելի է պատյանում պահել, կոտրվելու դեպքում նորը կռել, բայց լեզուն պատյան դնելուց հետո հանել հնարավոր չէ: Որդին հնազանդվեց ու նրանք ճանապարհվեցին դեպի Մթին Սարեր: Որոշ ժամանակ անց կառքով գնալը անհնարին դարձավ: Հայր ու որդի շարունակեցին ոտքով քայլել դեպի դամբարան: Տիգրանը տեսնավ իր ոսկե դամբարանը  հասկացավ, որ իրեն ոչինչ չի խանգարի ննջել այնտեղ: Վերադառնալու ժամանակ նա մտածեց, որ հնարավոր է որդին չկարողանա կառավարել երկիրը : Դեռ շատ Լուկոլոսներ կգան Հայքը գրավելու նպատակով, իսկ ինքը Մթին Սարերում պառկած ոչինչ չի զգա: Երբ վերջապես մտան պալատ, Տիգրանը հրավիրեց բնակչությանը, որպեսզի նրանց պատգամ թողնի: Երբ բոլորը պատրաստ էին լսել իրեն, Տիգրանը հրամայեց քանդել ոսկե դամբարանը ու Անահիտ աստվածուհու արձանը կառուցել Եկեղյաց գավառում: Հրամայեց իրեն թաղել երկրին ու մարդկանց մոտ՝ մյուս ննջեցյալների կողքին: Նա ասաց, որ իր սիրտը բյուր մասերի կբաժանի ու կվերածնվի բոլոր հայերի մեջ: Հրամայեց նաև տապանաքարին գրել, որ իրեն գերեզմանում չփնտրեն, քանզի ինքը հայերի մեջ է:


Մի մարդ երկու որդի ուներ: Նրանցից կրտսերը եկավ հոր մոտ և ասաց, որ պահանջում է իրեն հասանելիք ունեցվածքը: Նա ուզում էր գնալ այլ երկիր ու իր բախտը փորձել: Հայրը ուզեց համոզել նրան, բայց ապարդյուն: Որդին վերցրեց  ունեցվածքը և հեռացավ ընտանիքից: Նա շվայտ կյանք էր վարում: Հարբում էր ու ժամանակը անցկացնում անբարո կանանց հետ: Շատ չանցած վատնեց ամբողջ գումարը: Այլևս դրամ չկար իր գրպանում, արհեստ էլ չգիտեր: Անառակ որդին սկսեց ապրել չքավորության մեջ: Նա խոզերին էր արածեցնում, բայց չէր կարողանում բավարար սնունդ վաստակել: Մի օր նա հիշեց հորը: Մտածեց, որ հայրը բազում ծառաներ և մեծ ունեցվածք ունի, իսկ ինքը ուրիշի խոզերին է արածեցնում ու չի կարողանում կշտանալ: Տղան որոշեց վերադառնալ հոր մոտ, ներողություն խնդրել ու աշխատել հոր արտերում: Այդպես էլ արեց: Հայրը տեսնելով անառակ որդուն, ում հագին ցնցոտիներ էին ու մաշված ոտնամաններ ուրախությամբ գրկեց ու նրա աչքերից հոսեցին աղի արցունքները: Մինչ դեռ որդին ներողություն կխնդրեր հայրը փակեց նրա բերանը: Ծառաներին հրամայեց նոր հագուստ ու ոտնամաններ բերել, ամենապարարտ եզը մորթել ու խնջույք կազմակերպել, քանի որ իր որդին մեռած էր և կենդանացավ, մոլորված էր և գտնվեց: Տանը խնջույք էր, երբ ավագ որդին վերադարձավ արտից: Նա հարցրեց ծառային, թե ինչ է կատարվում և իմանալով եղելությունը հրաժարվեց տուն մտնել: Երբ հայրը դուրս եկավ, ավագ որդին ասաց, որ ամբողջ կյանքում ծառայել է նրան, բայց մի ուլ անգամ չի մորթվել իր պատվին, բայց անառակ որդու համար ամենալավ եզն է մորթվել: Ի պատասխան հայրն ասաց, որ փողը ձեռքի կեղտ է, որը կլվացվի ու կգնա, եզը կարելի է ուրիշով փոխարինել, բայց  եղբայրը՝ անառակ որդին անփոխարինելի է: Նրա վերադարձը երջանկություն է:


ՄԻ անգամ մի չքավոր մարդ մի իր գտավ: Այն կակուղ էր, փոքր ընկույզի չափ: Չքավորը գնաց տուն, ցույց տվեց իրը կնոջը ու հարևաններին, բայց ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ  է դա: Շուտով  երկրով մեկ լուր տարածվեց, որ այս ինչ մարդու մոտ անհասկանալի իր կա: Երբ այս լուրը ընկավ թագավորի ականջը նա իր մոտ կանչեց չքավորին և փորձեց գնել չտեսնված-չլսված իրը: Գեղջուկը դրա դիմաց թագավորից իրի քաշով մեկ ոսկի խնդրեց: Նրանք գնացին գանձարան: Գանձապետը ամենափոքր կշեռքը վերցրեց, իրը դրեց մի նժարին, իսկ մյուս նժարին ոսկի լցրեց: Որքան էլ ոսկի ավելացներ միևնույ է կշեռքի նժարնեը տեղից չէին շարժվում : Թագավորը շատ բարկացավ: Նույնիսկ սպառնաց գլխատել չքավորին: Չքավորը ներողություն խնդրեց, աղաչեց իրեն չգլխատել և ասաց, որ ոչնչից տեղյակ րի եղել: Թագավորը խղճաց նրան: Այդ ժամ հրամայեց կանչել իմաստուններին, : Իմաստունները երկար մտածեցին, գլուխ կոտրեցին, բայց չկարողացան գտնել պատասխանը: Թագավորի հրամանով նրանց գլխատեցին: Իսկ դրանիկները ուղարկվեցին ամենաիմաստուն և փորձված ծերունու հետևից: Երբ ծերունին ժամանեց ու տեսավ իրը խնդրեց բերել ամենափոքր կժեռքը և մի բուռ հող: Մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին հող լցրեց: Կշեռքի նժարները շարժվեցին: Բոլորը զարմացած էին: Ծերունին ասաց, որ այդ զարմանալի իրը մարդու ոչքն է որին միայն հողը կկշտացնի: Անիմաստ է փորձել ոսկով կշռել այն:



9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...