среда, 22 ноября 2017 г.

Աշխարհագրություն 9-1


Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝
անապատակիսաանապատային
լեռնատափաստանային
լեռնանտառային
մերձալպյ-ալպյան
ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:
Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու: Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝
Չորասեր բուսականություն
օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:
Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։
Տափաստանային բուսականություն
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:
Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։
Անտառային գոտի Լաստիվերում
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։
Ծաղիկների գորգ՝ Շիրակ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն:
Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:

Աշխարհագրության տնային աշխատանք՝ ՀՀ գետային ցանց: Կատարել եմ ես՝ Արեգ Սահակյանս(9-1): Կապույտ գծով նշել եմ բոլոր գետերը՝ Ախուրյան, Քասախ, Դեբեդ, Հրազդան, Փամբակ, Արփա, Որոտան, Ձորագետ, Ողջի, Աղստև:

1.     Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
2.     Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
3.     Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:


9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...