понедельник, 14 мая 2018 г.

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                   ՖԻԶԻԿԱ

Լույսը էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։ Հաճախլույս նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտրի լայն հատվածները։ Պատմաբանորեն հայտնվել է անտեսանելի լույս տերմինը՝ ուլտրամանուշակագույն լույս, ինֆրակարմիր լույս, ռադիոալիք։ Տեսանելի լույսի սահմաններն են 380-ից մինչև 780 նանոմետրը, որը համապատասխանում է համապատասխանաբար 790 մինչև 385 տերահերց հաճախություններին։Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա։Լույսը ճառագայթման տեսակներից է։ Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ։ Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է։ Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ։Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը։ Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած լույսն ընկնում է մեր աչքերի մեջ։ Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերևույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում։ Սև մակերևույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում։ Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը։ Սովորաբար լույսը տարածվում է ուղիղ գծով։ Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր։ 90°-ից տարբերվող անկյան տակ ընկնելով ապակուջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ՝ լույսը փոխում է իր ուղղությունը։ Այս երևույթը կոչվում է բեկում կամ ռեֆրակցիա։ Պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում։ Հենց բեկման շնորհիվ է, որ ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված է երևում։ Բեկման հատկության շնորհիվ լույսը երկու (նաև՝ ավելի) միջավայրերով անցնելով սկզբնակետից մինչև վերջնակետ հասնելու համար «ընտրում է» ամենաարագ ճանապարհը։
Լույսի բեկումը նկարագրվում է Սնելիուսի օրենքով՝
n1sinθ1 = n2sinθ2
որտեղ θ1-ը և θ2-ը համապատասխանաբար, 1-ին և 2-րդ միջավայրերով անցնող լույսի ճառագայթի և այդ միջավայրերի հատման գծին տարած ուղղահայացի հետ կազմած անկյուններն են, իսկ n1-ն ու n2-ը՝ համապատասխանաբար, նույն այդ միջավայրերի բեկման ցուցանիշները։ Ընդ որում, վակուումի համար n=1 և թափանցիկ միջավայրերի համար n>1։

Комментариев нет:

Отправить комментарий

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...