вторник, 15 ноября 2016 г.

Բույսեր և Կենդանիներ

Քրիզանթեմ .ոսկեծաղիկ, աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 15 տեսակ՝ տարածված Եվրասյայում ասյաքյում և Աֆրիկայում։
   Կենսաբանական նկարագիր0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուներով թփիկներ են։ Տերևներով ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր Աշունը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։
ԿիրառությունՕգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը:Հնդկաստանում, Չինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։
ՏարածումԵրևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ ՀՀ-ում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։


Վահանագեղձ  ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգանարտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններորոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայիփոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակձկներինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։Թռչունների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթիցորոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8—9-րդ ամսում։


Անատոմիա
Կազմված է 2 բլթերից  և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից)։ Գեղձը տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերումհպվում է վահանաճառին (այստեղից՝ Վահանագեղձ անվանումը)։ Կողմային բլթի վերին բևեռը հասնում է մինչև վահանաձև և մատանիաձև աճառների մակարդակինիսկ ստորին բևեռը՝ շնչափողի 5-6 աճառային օղի մակարդակին։ Նեղուցի հետին երեսը հպվում է շնչափողի 2-3 օղերին։ Առջևից գեղձը նման է H տառին և հիշեցնում է թիթեռնիկ։ Երբեմն (30-50% դեպքերումբլթերից մեկից կամ նեղուցից դուրս է գալիս ևս մեկ հավելյալ բիլթորը հիմնականում բրգաձև էև կոչվում է բրգաձև (հավելյալբիլթ։ Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և կերակրափողի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ էներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ Զանգվածը , 15—20 գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումըօրգանիզմի ամբողջ արյունը գեղձով անցնում էմոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակողսպիտակուցից (թիրեոգլոբուլինկազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրոքսին և եռյոդթիրոնինորոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրարպատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևըծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
ՖիզիոլոգիաՎահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին , եռյոդթիրոնին և կալցիտոնին։ Կալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից և հանրահանավ գեղձերի կողմից արտադրվող պարրատհորմոնի հետ մասնակցում են օրգանիզմում կալցիումֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումընյութափոխանակությունընյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներորոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիանորը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետկարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերըորն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումներըուռուցքներըվնասվածքներըբնածին արատներըորոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպև ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզԼորձայտուցկամ ավելացմամբ ։



Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։
Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլին, գլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝սեռական բջիջներ։
Մակուղեղ
Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։
Վահանագեղձ Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ Թիրոքսինի անբավարարությունը մանկական հասակում առաջ է բերում գաճաճություն (կրետինիզմ) հիվանդությունը, որի ժամանակ խախտվում է մարմնի համաչափությունը և առաջանում է թուլամտություն։ Հասուն շրջանու վահանագեղձի թերֆունկցիան առաջացնում է լորձայտուց կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են մարմնի այտուցվածությունը, դեմքի բութ արտահայտությունը, հիշոխության վատացումը։ Այն վայրերում որտեղ հողն ու ջուրն քիչ յոդ են պառունակում, հանդիպում է վահնագեղձի մեծացում և այդ հիվանդությունը կոչվում էտեղային խպիպ։ Գեղձի այդպիսի մեծացումը ունի հարմարողական նշանակություն և օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի շատ հորմոն է արտադրում։ Թիրոքսին հորմոնի գերաանդուրտադրությունը առաջացնում է նյութափոխանակության գերակտիվացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, սրտի աշխատանքի հաճախացում։ Այդ հիվանդությունը կոչվում է բազեդովյան։
Ենթաստամոքսային գեղձ
Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։
Մակերիկամներ
Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային ճարպերի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի ու մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։
Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկիմազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։
Սեռական գեղձեր
Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռակա հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ուկաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։
Նյարդահումորալ կարգավորման խանգարումներ
Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։
Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի հորմոնի անբավարար արտադրման հետևանքով արգելակվում է մանուկների աճը և նկատվում է թզուկություն։ Նույն հասակում այդ գեղձի գերֆունկցիան առաջացնում է հասակի գերաճ, հսկայություն (գիգանտիզմ)։ Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ։ Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն (ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնի ծայրանդամների՝ ձեռքերի ու ոտքերի, լեզվի, քթի, ականջների, ոտնաթաթերի մեծացում։ Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքար միզահյուծություն, որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ հեղուկ ու առաջանում է անհագ ծարավ։
Վաղ մանկական հասակում մեկ այլ ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը,ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։ Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։
Ենթաստամոքսային գեղձի ներզատական թերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակի նվազման հետևանքով զարգանում է շաքարախտհիվանդությունը։Հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացման խանգարումը հանգեցնում է արյան մեջ շաքարի քանակի ավելացման, նկատվում է շատամիզություն ու շաքարամիզություն։ Հիվանդն անընդհատ ծարավում է ու զգալի քանակով ջուր խմում, նիհարում, զարգանում է մկանային թուլություն։ Շաքարախտով հիվանդները պետք է սահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդի գործածումն ու ամեն օր կամ պարբերաբար ընդունեն ինսուլին։
Մակերիկամների կեղևային շերտի թերֆունկցիայի դեպքում զարգանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մարդը նիհարում է, շուտ հոգնում, մաշկը բրոնզի գույն է ստանում, մկանները թուլանում են, չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել։ Կեևային շերտի գերֆունկցիայի դեպքում սեռական հորմոնների արտադրման խանգարումը կարող է հանգեղնել վաղ սեռահասունացման, յուրօրինակ ճարպակալման ու մազակալման։
Վաղ մանկական հասակում սերմնարանների ու ձվարանների գերֆունկցիայի դեպքում օրգանիզմը սկսում է արագ աճել ու նկատվում է վաղ սեռահասունացում։ Ձվարանների թերֆունկցիայի դեպքում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում, մարմնի ճարպակալում, դաշտանի բացակայություն։


Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներճարպեր, ածխաջրեր և հանքային աղեր), որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։
Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։

Մարսողության օրգանների կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն են բերանի խոռոչը,ըմպանը,կերակրափողը ստամոքսը, բարակ և հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձ, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։
Մարսողական խողովակի պատերը եռաշերտ են։ Արտաքինից պատված է ամուր շարակցական հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն պատված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք մարսողական հյութ են արտադրում։ Մարսողական հյութը պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։

Բերանի խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։

Ատամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում՝ ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են, իսկ 6 ամսականից մինչև երկու տարեկան ձևավորվում են թվով 20 ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ, վերջիններս փոխվում են մշտական ատամների 10-12 տարեկան հասակում, իսկ վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են 20-22 տարեկանում։ Ատամներն ըստ ձևի և ֆունկցիայի բաժանվում են 4 խմբի։
Առջևից և ստորին ծնոտներում գտնվում են 4-ական կտրիչների, դրանց կողքին յուրաքանչյուր կողմում կան երկու ժանիքներ։ Կտրիչները և ժանիքները ունեն մեկ արմատ։ Դրանք սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում։ Ժանիքների կողքին յուրաքանչյուր կողմում կան 4 փոքր և 6 մեծ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։
Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղավորված է ատամնաբնում, լնդի մեջ խորասուզված վզիկ և բերանի խոռոչում երևացող պսակ։ Ատամի հիմնական նյութը դենտինն է (ատամոսկրը), որը պսակի շրջանում ծածկված է էմալով (արծին), իսկ արմատի շրջանում՝ ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է փուխր շարակցական հյուսվածքով՝ կակղանով, որտեղ գտնվում են արյունատար անոթները և նյարդերը։
Ատամների հիգիենա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամների հիվանդության դեպքում մարսողությունը խանգարվում է, քանի որ ստամոքս է ընկնում անբավարար ծամված և քիմիական վերամշակման չնախապատրաստված սնունդ։ Որքան սնունդը խնամքով է մանրացվում բերանում, այնքան ավելի լավ է նախապատրաստվում ֆերմենտներով մշակմանը։ Անհրաժեշտ է ատամները պահպանել վնասելուց։ Երբեք չի կարելի ատամով կոտրել ընկույզ, պտուղների կորիզներ, տաք կերակրից անմիջապես հետո սառը ջուր խմել կամ ուտել պաղպաղակ։ Ատամներին մեծ վնաս է հասցնում նաև նիկոտինը։ Այդ բոլորը էմալի վրա առաջացնում են վնասվածքներ, և ատամնանյութի մեջ թափանցում են մանրէներ։ Ատամը հիվանդանում է և աստիճանաբար քայքայվում։ Էմալի վրա վնասվածքներ հայտնաբերելիս պետք է անհապաղ դիմել ատամնաբույժի։ Ուտելուց հետո անհրաժեշտ է ատամները ողողել ջրով, որովհետև ատամների արանքում մնում են սննդի մնացորդներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար։
Բերանի խոռոչում սնունդը թրջվում է թքով, շաղախվում և վերածվում սննդագնդիկի, որը լեզվի օգնությամբ հրվում է ըմպան, ապա կերակրափող։

Կերակրափող[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

Ստամոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ,մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

Բարակ աղիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինը տասներկումատնյա աղիքն է,որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակի մկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։

Հաստ աղիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է,որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն, հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը, որն ընկնելով հաստ աղիք, ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է, որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են, առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ, անգինան, ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ, մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։
Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է,որն ավարտվում է հետանցքով։

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական նյութերի քայքայման գործընթացում կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ։ Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ,որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները։ Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա։ Օրինակ՝ սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը՝ լիպազի, իսկ ածխաջրերը՝ ամիլազի կողմից (12-մատնյա աղիում)։ Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ՝ պեպսինը՝ թթվային, ամիլազը՝ հիմնային։ Ֆերմնետները ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ՝ 36-37°С։

Մարսողությունը բերանի խոռոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։

Թուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային,լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը ջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ աղեր,օրգանական նյութերից՝ սպիտակուցներ,միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը,որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։

Թքազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները, գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն, որը գտնվում է երկարավուն ուղեղում և ողնուղեղի կրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին, և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության ոչ պայմանառեֆլեքսային ուղին է։ Սննդի տեսքը, հոտը, խոսակցությունը նրա մասին, ինչպես նաև ուրիշ գրգռիչներ, որոնք նախապես, ժամանակի առումով, համընկել են կերակրման գործընթացին, առաջացնում են պայմանառեֆլեքսային թքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։
Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի, վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները, բացասական հույզերը, մտավոր լարումը, ադրենալինը։

Կլլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլլումը բարդ ռեֆլեքսային գործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին, լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին, գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն, որը տեղադրված է երկարավուն ուղեղում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի մկաններին,որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը, ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ, որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը, իսկ մակկոկորդը՝ կոկորդի մուտքը։
Կուլ տալիս շնչառությունը կասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են, որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի ստամոքս։

Մարսողությունը ստամոքսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մարսողական համակարգը
Սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս,որտեղ շարունակվում է սննդի մեխանիկական,քիմիական մշակումը, և առաջացած սննդախյուսն աստիճանաբար անցնում է 12-մատնյա աղիք։ Ստամոքսը պահեստատեղ է սննդի կուտակման և մարսման համար։ Այն մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է, որի վերին բացվածքը կոչվում է ստամոքսամուտք, իսկ ստորինը՝ ստամոքսաելք և տեղակայված է որովայնի ձախ կողմում՝ ստոծանու տակ։
Չափահաս մարդու ստամոքսի տարողությունը 2-3 լ է, ընդ որում՝ տղամարդկանցն ավելի մեծ է։ Ստամոքսի լորձաթաղանթը պատված է բազմաթիվ գեղձերով,որոնք օրվա ընթացքում արտադրում են մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսում սննդանյութը մնում է 4-6 ժամ, որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի, և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը։

Ստամոքսահյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ, իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է,որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները,ուչեցնում սպիտակուցները, հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։
Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից, որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակվում է շաղախվել ստամոքսահյութով։ Բացի այդ,մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի։ Ստամոքսում ածխաջրերը ճեղքող ֆերմենտ չկա։ Սակայն սննդագնդիկի խորքում թքի ազդեցությամբ շարունակվում է ածխաջրերի ճեղքումն այնքան ժամանակ, մինչև այն ամբողջապես ներծծվի ստամոքսահյութով։ Ստամոքսահյութը պարունակում է նաև կաթի ճարպը ճեղքող ֆերմենտ։ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։

Ստամոքսի պաշտպանական ռեֆլեքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս,և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս։ Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով։

Ստամոքսի հյութազատության նյարդային և հումորալ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնունդը բերանի խոռոչ ընկնելուց մի քանի րոպե հետո սկսվում է ստամոքսի հյութազատումը։ Բերանի խոռոչի ընկալիչներից գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ՝ հյութարտադրության կենտրոն, որտեղից թափառող նյարդի հյութազատիչ թելերով ազդակները հաղորդվում են ստամոքսի գեղձերին,և տեղի է ունենում հյութազատում։
Ստամոքսի հյութարտադրության ռեֆլեքսային բնույթն ապացուցելու նպատակով Ի.Պ. Պավլովը ստամոքսի խուղակ ունեցող կենդանու կերակրափողը հատել է և հատված մասերը դուրս բերել պարանոցի մաշկի վրա ու կարել։ Կենդանուն կերակրելիս սնունդը հատված կերակրափողի անցքից թափվում է, սակայն ստամոքսում սկսվում է հյութազատում։ Այդպիսի կերակրումը կոչվում է կարծեցյալ սնուցում։
Բերանի խոռոչի ընկալիչների գրգռման դեպքում ստամոքսի հյութազատումը ոչ պայմանառեֆլեքսային է։
Ստամոքսի հյութազատումն ավելի հուսալի է դառնում, եթե սնունդը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթի մեխանաընկալիչները։ Այդ ընկալիչներից գրգիռները թափառող նյարդի զգացող թելերով հասնում են երկարավուն ուղեղ, այնտեղից նույն նյարդի հյութազատիչ թելերով պատասխանը հաղորդվում է ստամոքսի գեղձային բջիջներին և ապահովում հյութազատման նյարդային փուլը։ Ստամոքսի պայմանառեֆլեքսային հյութազատում տեղի է ունենում սննդի տեսքից, հոտից, սննդի ընդունմանն ուղեկցող այլ գրգիռներից։ Ի.Պ. Պավլովն այդ հյութն անվանել է ախորժաբեր,այն ստամոքսը նախապատրաստում է մարսողության համար։
Ստամոքսի հյութազատումը կատարվում է նաև հումորալ ճանապարհով։ Հումորալ գրգռիչներից են սպիտակուցների ճեղքումից առաջացած նյութերը, մսի և ձկնեղենի արգանակը, բանջարեղենի հյութերը, մրգահյութերը և այլն, որոնք ներծծվում են արյան մեջ և ուժեղացնում ստամոքսի գեղձերի ակտիվությունը։ Որոշ հումորալ գործոններ ճնշում են հյութազատումը (ադրենալին, սննդի ճարպը և ուրիշ)։ Ստամոքսի գեղձերի վրա թունավոր ներգործություն ունեն նիկոտինը, ալկոհոլի չարաշահումը։ Դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնում բորբոքումներ։ Հաճախ նիկոտինի ազդեցությամբ սեղմվում են ստամոքսի արյունատար անոթները, խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում է խոց։ Ստամոքսի խոցով հիվանդների 90 %-ը ծխողներ են։ Ալկոհոլի ներգործությունից վնասվում են նաև լյարդը։ Առաջանում է ցիռոզ հիվանդություն։
Ստամոքսի գեղձերի վրա թունավոր ներգործություն ունեն նիկոտինը, ալկոհոլի չարաշահումը։ Դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնում բորբոքումներ։ Հաճախ նիկոտինի ազդեցությամբ սեղմվում են ստամոքսի արյունատար անոթները, խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում է խոց։ Ստամոքսի խոցով հիվանդների 90 %-ը ծխողներ են։ Ալկոհոլի ներգործությունից վնասվում են նաև լյարդը։ Առաջանում է ցիռոզ հիվանդություն։

Ենթաստամոքսային գեղձի,լյարդի և աղիքային գեղձերի դերը մարսողության գործընթացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսահյութով շաղախված և մասնակի մարսման ենթարկված սննդախյուսը ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ առանձին բաժիններով անցնում է մարսողական խողովակի հաջորդ բաժին՝ տասներկումատնյա աղիք։ Այստեղ այն ենթարկվում է ենթաստամոքսային գեղձի մարսողական հյութի, լեղու և աղիքահյութի ազդեցությանը։

Ենթաստամոքսային գեղձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաստամոքսային գեղձը տեղակայված է ստամոքսի հետևում՝ գոտկային երկրորդ ողի մակարդակում։ Այն կազմված է գլխիկից, մարմնից և պոչից։ Նրա գլխիկը շրջապատված է 12-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին։ Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը, միանալով լեղածորանին, բացվում է 12-մատնյա աղիքի մեջ։ Գլխավոր ծորանից բացի կարող է ունենալ հավելյալ ծորան, որն առանձին է բացվում 12-մատնյա աղիքի մեջ։ Ենթաստամոքսային հյութն արտադրվում է սնունդը ընդունելուց 3-5 րոպե հետո և կարող է շարունակվել 6-14 ժամ։

Ենթաստամոքսային հյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։ Ենթաստամոքսային հյութն անգույն, հիմնային ռեակցիա ունեցող հեղուկ է, պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։ Այն պարունակում է սպիտակուցները ճեղքող տրիպսին ֆերմենտը, որը ճեղքում է մինչև ամինաթթուների։Ամիլազ և մալթազ ֆերմենտները ավարտվում են բերանի խոռոչում սկսված ածխաջրերի ճեղքումը։Լիպազ ֆերմենտները ճեղքում են ճարպերը ճարպաթթուների և գլիցերինի։ Նրանում կա նաև նուկլեինաթթուները ճեղքող նուկլեազ ֆերմենտը։

Ենթաստամոքսային գեղձի հյութազատման կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաստամոքսային հյութազատման գրգռիչ է համարվում ինչպես սննդի տեսքը, հոտը, այնպես էլ ծամելը, կլլումը։ Հյութազատման հզոր խթան է ստամոքսից ներթափանցող աղաթթուն։ Օրական ենթաստամոքսային գեղձն արտադրում է 1,5-2 լ հյութ։ Տասներկումատնյա աղիքում սնունդը ենթարկվում է նաև լեղու ազդեցության, որն արտադրվում է լյարդում։

Լյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձը լյարդն է։ Այն տեղակայված է աջ կողատակում՝ անմիջապես ստոծանու տակ։ Չափահաս մարդու լյարդը մոտավորապես 1500 գ է։ Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը։ Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված է ամուր շարակցահյուսվածքային թաղանթով։ Խոշոր անոթով (դռներակ) լյարդի մեջ է մտնում աղեստամոքսային ուղուց դուրս եկող ամբողջ երակային արյունը։ Լյարդում լեղի արտադրվում է անընդհատ և կուտակվում լեղապարկում, ուր ջրի ներծծման հետևանքով խտանում է։

Լեղապարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղապարկը տանձաձև օրգան է, նրա ծորանը, միանալով լյարդի ծորանին, կազմում է ընդհանուր լեղածորան, որը բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Օրվա ընթացքում արտազատվում է 1-1,5 լ լեղի։

Լեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղին հիմնային ռեակցիայով դեղնավուն հյութ է, որը պայմանավորված է բիլիռուբին գունանյութով։ Լեղին պարունակում է լեղաթթուներ, լեղագունակներ, օրգանական, անօրգանական աղեր,ամինաթթուներ,ճարպեր։ Լեղագունակներն առաջանում է էրիթրոցիտների քայքայման հետևանքով անջատված հեմոգլոբինի վերափոխումից։ Հետագայում լեղագունակներից առաջանում են մեզի և կղանքի գունակները։
Լեղին կարևոր դեր է կատարում մարսողության գործընթացում։ Այն չի պարունակում մարսողական ֆերմենտներ և հիմնային միջավայր է ստեղծում տասներկումատնյա աղիքում գործող ֆերմենտների համար, ակտիվացնում է ճարպը ճեղքող ֆերմենտը, խթանում աղիների շարժողական ակտիվությունը և արգելակում նեխման գործընթացները, ունի մանրէասպան հատկություն։ Լեղին նպաստում է ճարպալույծ վիտամինների ներծծմանը։ Լեղին տասներկումատնյա աղիք է մղվում սնունդ ընդունելուց 7-10 րոպե հետո։

Լեղաատության կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղու մուտքը տասներկումատնյա աղիք իրականանում է լեղապարկի և լեղածորանի սեղմանի համաձայնեցված գործունեությամբ։ Թափառող նյարդի գրգռումը նպաստում է լեղամղմանը, իսկ սիմպաթիկ նյարդերինը՝ դադարեցնում լեղու մուտքը տասներկումատնյա աղիք։ Լեղամղման հումորալ խթանիչ են 12-մատնյա աղու լորձաթաղանթից արտադրվող քիմիական որոշ նյութեր, ինչպես նաև ճարպը,կաթը,ձվի դեղնուցը, նաև՝ լեղին։

Լյարդի ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդը մասնակցում է սպիտակուցների,ածխաջրերի, հորմոնների փոխանակությանը, ունի պատնեշային ֆունկցիա։ Գլյուկոզը փոխակերպվում է գլիկոգենի,որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և աստիճանաբար քայքայվում՝ դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ։ Գլյուկոզի կայուն քանակն անհրաժեշտ է բոլոր բջիջների և առաջին հերթին նյարդային բջիջների բնականոն կենսագործունեության համար։ Լյարդում սինթեզվում են ֆիբրինոգեն և պրոթրոմբին սպիտակուցները։ Այդ սպիտակուցների բացակայությունն ուղեկցվում է արյան մակարդելիության խանգարմամբ։ Սննդի հետ աղիներ մտած վնասակար նյութերը, հաստ աղիքում սպիտակուցների քայքայման արգասիքների նեխման հետևանքով առաջացած թունավոր նյութերը վնասազերծվում են լյարդում և վերափոխվում է միզանյութի, որը սակավ թունավոր է և հեռացվում է մեզի միջոցով։
Տասներկումատնյա աղիքում սնունդը ենթարկվում է նաև աղիքահյութի ազդեցությանը։ Այն ունի հիմնային ռեակցիա, պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։ Տասներկումատնյա աղիքում սնունդը կարճատև է մնում և տեղաշարժվում է բարակ աղիքի մնացած բաժիններ։

Մարսողությունը բարակ աղիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ,որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5-6 մ)։ Բարակ աղիի սկզբնամասը կոչվում է տասներկումատնյա աղի,որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը։ Բարակ աղիի լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը։ Այստեղ են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը,ճարպերն ու սպիտակուցները։ Բարակ աղիում սպիտակուցները քայքայվում են՝ վերածվելով ամինաթթուների,ճարպերը՝ գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը՝ գլյուկոզի։ Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով՝ խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում։
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցության տակ.սննդի խոշոր մասնիկները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է մարսողությունը։Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն։
Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մասրված սննդանյութերը տեղաշարժվում են վերևից ներքև։ Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ։ Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասն կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը։ Աղիների մկանների կծկումը դրդում և արգելակվում է կենտրոնական նյարդային համակարգից հաղորդվող ազդակներով։ Թափառող նյարդի գրգռումն ուժեղացնում, իսկ սիմպաթիկ նյարդերինը՝ արգելակում է աղիների կծկումները։

Ներծծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներծծումը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է։ Դա նյութերի փոխադրումն է մարսողական օրգաններից միջբջջային տարածություն, ապա արյուն և ավիշ։
Մարսողական օրգաններում ներծծումը տեղի է ունենում տարբեր արագությամբ և քանակով։ Բերանի խոռոչում ներծծվում են միայն որոշ դեղանյութեր,ստամոքսում՝ որոշ քանակով ջուր և նրանում լուծված հանքային աղեր,գլյուկոզ, ալկոհոլի թույլ լուծույթ։ Տասներկումատնյա աղիքում ներծծումն աննշան է, քանի որ սնունդ այնտեղ երկար չի մնում։ Ներծծումը հիմնականում կատարվում է բարակ աղիքի մնացած բաժիններում։
Բարակ աղիքի լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը։ Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատի ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելերով։1 սմ2 վրա կա մոտավորապես 2500 թավիկ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը։ Թավիկների ֆունկցիան սննդանյութերի ներծծումն է։ Եթե լորձաթաղանթի թավիկները թունավորենք, ապա ներծծումը կդադարի։ Ջրում լուծելի ամինաթթուները և գլյուկոզը ներծծվում են երակային արյան մեջ։ Գլիցերինը և ճարպաթթուները թափանցում են թավիկների էպիթելային բջիջների մեջ։ Հենց այստեղ էլ սինթեզվում են մարդու օրգանիզմին բնորոշ ճարպեր և մանրագույն կաթիլների ձևով ներծծվում ավշային անոթներ, ապա անցնում արյան մեջ։ Ճարպերի առկայության պատճառով աղիներից հոսող ավիշը կաթնագույն է։ Գլյուկոզ և ամինաթթուներ պարունակող արյունը հոսում է լյարդ,ուր տեղի է ունենում ածխաջրերի կուտակում։
Թավիկները կատարում են նաև պաշտպանական ֆունկցիա՝ արգելում են աղիներում բնակվող մանրէների թափանցումն արյան և ավշի մեջ։
Ներծծման գործընթացը ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնտեղ էլ հումորալ մեխանիզմով։

Մարսողությունը հաստ աղիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ աղիքիը մարսողական ուղու վերջին բաժինն է։ Նա աննշան դեր է կատարում մարսման գործընթացում, քանի որ հիմնական մարսողությունը կատարվում է բարակ աղիքում։ Հաստ աղիքի լորձաթաղանթում գտնվող գեղձերն արտադրվում է քիչ քանակով հյութ, որը պարունակում է թույլ ակտիվություն ունեցող ֆերմենտներ և մեծ քանակով լորձ։ Վերջինս հեշտացնում է սննդի չմարսված մնացորդների շարժումը և դուրսբերումը։ Հաստ աղիքն ունի հարուստ միկրոֆլորա։ Այնտեղ գտնվող որոշ բակտերիաներ ճեղքում են բուսական բջիջների թաղանթանյութը, որի վրա մարսողական հյութեր չեն ազդում։ Բջջի պարունակությունը, ազատվելով թաղանթից, ենթարկվում է աղիքային հյութի ազդեցությանը, քայքայվում և մասամբ ներծծվում։ Այդ բակտերիաները սինթեզում են B խմբի և K վիտամիններ,ճնշում են ախտահարույց բակտերիաների գործունեությունը, մասնակցում սպիտակուցների,ճարպերի,լեղաթթուների փոխանակությանը։ Հաստ աղիքի այլ բակտերիաներ առաջացնում են չմարսված սպիտակուցների նեխում։ Հաստ աղիքի միկրոֆլորայի բացակայության կամ պակասի դեպքում զարգանում են ախտածին բակտերիաներ։ Հաստ աղիքում սննդախյուսից ջուրը ներծծվում է, պարունակությունը խտանում է, վերափոխվում կղանքի ու անցնում ուղիղ աղիք։
Ուղիղ աղիքի դատարկումը բարդ ռեֆլեքսային գործողություն է, որի կենտրոնը գտնվում է ողնուղեղի սրբանային բաժնում։

Մարսողության,նյարդային և հումորալ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով։ Այսպես՝ սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնց գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երակավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն)։ Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքարտադրությունն ուժեղանում է։ Դա ոչ պայմանական ռեֆլեքս է։ Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս)։ Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով։ Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը։

Մարսողական օրգանների հիգիենան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արտաքին տեսքը, գեղեցիկ ձևավորված կերակուրը, սեղանի հրապուրիչ սպասքադրումն առաջացնում են պայմանառեֆլեքսային հյութազատություն, որը նպաստում է մարսողությանը։ Բնականոն մարսողության կարևոր պայմանը չափավոր ուտելն է, քանի որ հագեցման մասին ազդակները գլխուղեղ են հաղորդվում ուտելուց միայն 20 րոպե հետո։ Չի կարելի ուտել արագ, որովհետև խանգարվում է սննդի ծամելը, նրա կոշտ մասնիկներն ընկնելով ստամոքս գրգռում են լորձաթաղանթը, վատանում է հյութազատումը և մարսումը։
Սննդի լավ մարսման համար այն պետք է լինի թարմ պատրաստված, ունենա լավ համ և հոտ։ Կարելի է սկզբում ուտել այն կերակուրները, որոնք հյութազատիչ ազդեցություն ունեն (արգանակ, ապուր, հյութ)։ Օրվա մեջ պետք է ուտել մի քանի անգամ.նախաճաշը պետք է կազմի օրաբաժնի 25 %-ը, ճաշը՝ 50 %-ը, հետճաշիկը՝ 15 %-ը, ընթրիքը՝ 10 %-ը։ Ցանկալի է սնունդ ընդունել միևնույն ժամին։ Այդ դեպքում ժամանակի նկատմամբ մշակվում է պայմանական ռեֆլեքս,մարսողական հյութերն արտազատվում են մինչև ուտելը, որը նպաստում է լավ մարսմանը։
Մշտապես չափից ավելի ուտելն առաջացնում է ստամոքս-աղիքային ուղու գործունեության, նյութափոխանակության խանգարում, մարմնի ավելցուկային զանգվածի կուտակում։ Թերշարժունության հետ մեկտեղ մարմնի ավելորդ զանգվածը նպաստում է սիրտ-անոթային ծանր հիվանդությունների առաջացմանը։ Ուտելիս ընթերցելը, աղմուկը, ուշադրության շեղումը, կողմնակի զբաղմունքը վատացնում են մարսողությունը։

Ախորժակ, քաղց, հագեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախորժակ է կոչվում որոշակի սննդի նկատմամբ պահանջի զգացումը։ Տարբեր կերակուրներ, սալաթներ, սննդին ոչ մեծ քանակով տաքդեղ, մանանեխ ավելացնելը գրգռում են ախորժակը։
Մարդը սնուդն ընդունում է՝ կողմնորոշվելով քաղցի և հագեցման զգացումով։ Քաղցի զգացման մեջ առաջատար դերը պատկանում է սննդային կենտրոնին, որի ֆունկցիան սննդային վարքագծի կարգավորումն է, սննդի հայթայթումը և ընդունումը։ Սննդային վարքագծի կարգավորման գլխավոր դերը պատկանում է ենթատեսաթմբին, որտեղ գտնվում են քաղցի և հագեցման կենտրոնները։
Քաղցի և հագեցման կենտրոնների վիճակը կախված է արյան բաղադրությունից։ Քաղցած վիճակում արյան գլյուկոզի,ամինաթթուների,ճարպաթթուների քանակը նվազում է։ Այդպիդի «քաղցած» արյունը նյարդահումորալ ճանապարհով գրգռում է ենթատեսաթմբի քաղցի կենտրոնը։ Այստեղից ազդակները երկարավուն ուղեղի միջոցով հաղորդվում են ստամոքսի,աղիների գեղձերին և դրդում նրանց։ Սկսվում են ստամոքս-աղիքային ուղու պարբերական գալարակծկումները։ Մարդը ձգտում է շուտ հագեցնել քաղցը։ Եթե մարդուն կամ կենդանուն չի հաջողվում սնուդն ընդունել, ապա օրգանիզմը օգտագործում է իր պահեստային սնունդը։

Ստամոքս-աղիքային,ճիճվային հիվանդություններ և դրանց կանխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորակ սնունդը սովորաբար ունենում է անդուր տեսք, գույն, հոտ, նեխման կամ խմորման նշաններ։ Սակայն որոշ դեպքերում հիվանդածին մանրէներով սննդի վարակվածությունը արտաքինից չի երևում։ Այդպսի սննդի օգտագործումն առաջացնում է սննդային թունավորում, որն արտահայտվում է ինքնազգացման վատացմամբ, գունատությամբ, թուլությամբ, սրտի աշխատանքի, շնչառության խանգարմամբ, որովայնի ցավով, փսխումով։ Առաջին օգնություն ցուցյ տալու համար անհրաժեշտ է առաջացնել փսխում և ստամոքսից արագ հեռացնել անորակ սնունդը։ Դրա համար տուժածին տալիս են խմել 2-3 բաժակ գոլ սոդայաջուր և փսխում առաջացնելու նպատակով թեյի գդալով գրգռում լեզվի արմատը կամ ըմպանի հետին պատը։
Սննդի հետ հաճախ մարսողական խողովակ կարող են անցնել ախտածին մանրէներ։ Դրանց մի մասը ոչնչանում է բերանի խոռոչում թքի, մյուսները՝ ստամոքսում աղաթթվի ներգործությամբ։ Բայց կան մանրէներ, որոնք կայուն են և չեն ոչնչանում։ Աղիներում նրանք բազմանում են, առաջացնելով վարակիչ հիվանդություններ՝ որովայնային տիֆ, դիզենտերիա, խոլերան։ Այդ հիվանդություններն ուղեկցվում են սովորաբար ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։ Նման դեպքերում պետք է շուտափույտ դիմել բժշկի օգնության։
Խոլերայի հարուցիչ բակտերիան ունի ստորակետի ձև։ Այն բավական կայուն է, հատկապես ջրային միջավայրում, սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից։ Այդ պատճառով խոլերայի համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը,կաթը եռացնել, ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով։ Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2-3 օր հետո։ Խոլերայի հարուցիչները, ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, արտազատում են թույն, որն առաջացնում է լուծ, երբեմն արյունախառն արտաթորանքով։ Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր։ Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիներ օգտագործելու միջոցով։
Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենտերիան,որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս։ Հարուցիչը ախտահարում է հաստ աղին.դրա փոխանցողները ճանճերն են։ Վարակից 2-3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է,մկաններում և հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների գործառույթը։
Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն նարանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում։Հողի մեջ ընկնելիս տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով։ Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ։ Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո։ Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում է պահածոյացված մթերք, սնկեր, ձկնեղեն օգտագործողները։ Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12-24 ժամ հետո։ Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ՝ 1-2 օր հետո, խանգարվում է տեսողությունը։
Ստամոքսաղիքային հիվանդությունների փոխանցողները համարվում են ճանճերը և այն միջատները, որոնք սնվում են սննդի մնացորդներով։ Միջատները բավականին արագ են բազմանում։ Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սննդամթերքը պահել սառնարանում, խնամքով լվանալ։
Աղիքային վարակների դեմ պայքարելու համար օգտագործվում են հակաբիոտիկներ, որոնք ախտահարույց մանրէների հետ սպանում են նաև օգտակար բակտերիաներին։ Բակտերիաների կենսունակությունը վերականգնելու նպատակով հիվանդներին խորհուրդ է տրվում սննդի օրաբաժնում օգտագործել կաթնաթթվային մթերք, բանջարեղեն։ Կաթնամթերքները միաժամանակ հաստ աղիքում ստեղծում են թթվային միջավայր և ճնշում նեխման բակտերիաների գործունեությունը։ Ուստի բոլորին խորհուրդ է տրվում երեկոյան օգտագործել կաթնամթերք։
Ճիճվային հիվանդությունների հարուցիչները հաճախ տեղակայվում են մարդու և կենդանիների աղիներում, իսկ երբեմն էլ այլ օրգաններում։ Նրանք չափազանց բեղուն են, արտազատում են հսկայական քանակությամբ ձվեր, որոնք, ընկնելով սննդամթերքների վրա, կարող են դառնալ վարակի աղբյուր։
Մակաբույծ որդերով վարակված հիվանդների մոտ դիտվում է արագ հոգնածություն, հաճախակի գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, կարող է զարգանալ սակավարյունություն՝ անեմիա։ Վարակն այդ որդերով տեղի է ունենում ոչ մաքուր, ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ շփման միջոցով։ Որոշ մակաբույծ որդերով (երիզորդ) մարդը կարող է վարակվել վատ եփած մսամթերք, ձկնեղեն օգտագործելիս։ Ամենից հաճախ մարդը վարակվում է սրատուտով, ասկարիդով, երիզորդով, որոնք չափազանց բեղուն են, արագ բազմանում են։
Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ։ Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից էլ՝ ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ։










Комментариев нет:

Отправить комментарий

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...