четверг, 27 апреля 2017 г.

Աշխարհագրություն

                                   ՄԵԾ       ԲՐԻՏԱՆԻԱ                           1.Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը     Մեծ Բրիտանիա պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա (Մեծ Բրիտանիա կղզի և Իռլանդիա կղզու հյուսիս-արևելյան մասըմի շարք փոքր կղզիներ և արշիպելագներ,Նորմանդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդյան կղզիներ)։ Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսըՄեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրիցնրանց բաժանում է Լա Մանշ նեղուցըՄեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները՝ 3 230 կմ²: 1993թվականի տվյալներով ցամաքի 10% ծածկված է անտառներով, 46% օգտագործվում է որպես արոտավայրերևս 25% օգտագործվում է գյուղատնտեսության մեջԱփերի երկարությունը կազմում է 17 820 կմՀարավային ափեզրը միացած է Մայրցամաքային Եվրոպայի հետ 50 կմ երկարությամբ Եվրոթունելովորից 38 կմ անցնում է ջրի տակովսա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն էՀյուսիսային Իռլանդիան ունի 360 կմ երկարությամբ ցամաքային սահման  և սա Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանն է:                                                                                   2.Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:                                                                              Մեծ    Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն Հյուսիսային ծովը,Անգլիական նեղուցը և Իռլանդական ծովը,Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներըՄեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրիցնրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը; Մեծ Բրիտանիայի  հարևան պետությւններն են` Ֆրանսիա,Գեմանիա,Նեդերլանդներ,Բելգիա,Դանիա,Իռլանդիա,Իսլանդիա,Նորվեգա

3.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները;
Քանի որ մանուֆակտուրան հիմնված էր ձեռքի աշխատանքի վրաապա մինչև 18-րդ դարի կեսերը այն հասավ իր հնարավորությունների սահմանինև ձեռքի աշխատանքի հնարավորությունները սպառվեց։ 18րդ դարի 60-ական թվականներից սկսվում է հայտնագործությունների և արտադրության մեջ դրանց ներմուծման երկար մի ճանապարհ։ Հայտնագործությունների հոսքը այնքան հզոր էրոր զարմացած ժամանակակիցները իրենց աչքի առաջ կատարվածը անվանեցին «արդյունաբերական հեղաշրջում» ։
Մանուֆակտուրաներում աշխատանքի բաժանումը խթանեց արտադրության զարգացումըորը և’ հեշտացրեցև’ մասնագիտացրեց առանձին արտադրական գործողություններ՝ հիմք ստեղծելով ձեռքի աշխատանքի փոխարինումը պարզունակ մեխանիկականով։
Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց թեթև արդյունաբերության մեջ։ Մեքենաների ներմուծումը պահանջում էր ֆինանսական պակաս ներդրումներ և բերում էր արագ ֆինանսական բարձր փոխհատուցում։1765 թվականին ջուլհակագործ Ջեյմս Հարգրիվսը ստեղծեց մեխանիկական ճախարակորը աշխատեցնում էր միաժամանակ 15-18 իլիկև իր վաղամեռիկ աղջկա պատվին անվանեց «Ջենի»։ Նոր գյուտը շատ արագ գրավեց ամբողջ Անգլիան և բազմիցս կատարելագործվեց։ Այս հայտնագործությունը արդյունաբերական հեղաշրջման հիմք դրեցորովհետև այն դարձավ մարդկության պատմության մեջ առաջին աշխատանքային գործիքըորը փոխարինեց մարդկային ձեռքի աշխատանքը։ Մեծանում էր ջուլհակի աշխատանքի արդյունավետությունը։ Ձեռքով գործող դազգահը ապահովում էր ձեռքի աշխատանքից անցում մեքենայականի։ Մինչ այժմ էլ գործող դազգահի գյուտարարը համարվում է Ռիչարդ Հայքրայթըքանի որ նրա մեխանիկական դազգահը գործի էր դրվում ոչ թե ձեռքովայլ ջրային շարժիչով։ 1771 թվականին Պերուենտ գետի վրա կառուցեց առաջին ֆաբրիկան ժամանակակիցները ֆաբրիկաները անվանում են աղացներ։ 1785 թվականին Է. Քարթրայթը ստեղծեց մեխանիկական գործող դազգահ և ժամանակի ընթացքում այն կատարելագործեց՝ դարձնելով ավելի արդյունավետ։Գործարանների համար Էներգիայի հիմնական աղբյուր էր ջրային շարժիչըորն աշխատում էր գետի հոսանքի ուժով։ Ֆաբրիկաները պետք է կառուցվեին գետերի մոտ։ 18-րդ դարի 60-ական թվականներին երիտասարդ շոտլանդացի Ջեյմս Ուատտը՝ Գլազգո քաղաքի համալսարանի գիտական սարքավորումների հեղինակըսկսեց ուսումնասիրել գոլորշու էներգիան Առաջին անգամ պատմության մեջ մարդկությունը ստացավ չտեսնված ուժի էներգիայի աղբյուր։ Հատկապես այս գյուտի հետ է կապվում մեխանիկական դարաշրջանի սկիզբը։ Ջեյմս Ուատտի դիմանկարը (1792 թ., հեղինակԿառլ Ֆրեդերիկ ֆոն Բրեդա)Այդ գործընթացում կարևոր ուղենիշ դարձավ 1784 թվականին հայտնագործված շոգեմեքենանորը կարելի էր օգտագործել արտադրության համարյա բոլոր ճյուղերում։ Այն հարմար էր արդյունաբերության ցանկացած ճյուղի համար։ Նրա հիմքի վրա կարելի էր ստեղծել ցանկացած մեքենաներ և սարքերորոնք հեշտացնում էին մարդու աշխատանքը և բարձրացնում արդյունավետությունը։[3]։ Գործարարները արագ գնահատեցին ՋՈւատտի գյուտը։
4.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:                                                                                                                                                                                                        Մեքենաշինությունը Միացյալ թագավորության տնտեսության ամենահիմնական ճյուղերից մեկն էորտեղ աշխատում է ավելի քան 800000 մարդ՝ £52 միլիարդ ընդհանուր շրջանառությամբ և £26,6 միլիարդ արտահանությամբ։;Մեծ Բրիտանիայի ավիացիոն արդյունաբերությունը զբաղեցնում է աշխարհում երկրորդ կամ երրորդ տեղը (կախված է հաշվարկի մեթոդիցև ունի £20 միլիարդ ընդհանուր շրջանառություն։Դեղագործությունը նույնպես կարևոր դեր է խաղում երրորդ տեղն է զբաղեցնում՝ ԱՄՆ-ից և Ճապոնիայիցհետո։
5.Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:
Մեծ Բրիտանիան հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիԱզգերի Համագործակցության, Մեծ ութնյակի, Մեծ քսանյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրախորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական անդամը։ Միացյալ Թագավորությունը հատուկ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և սերտ համագործակցություն Ֆրանսիայիհետինչպես նաև այս 2 պետությունների հետ ունի միջուկային զենքի ընդհանուր ծրագիր։ Մյուս դաշնակիցների շարքում են ԵԽ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետություններըինչպես նաև ՃապոնիանՄիացյալ Թագավորության համաշխարհային ազդեցությունը խորանում է նաև առևտրային հարաբերություններիօտարերկրյա ներդրումներիզարգացման և զինված ուժերին հատկացրած պաշտոնական օգնության շնորհիվ։
6.Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները:                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներն են ԼոնդոնըԲիրմինգհեմըԳլազգոնԲերֆասթըՄանչեսթերըԷդինբուրգը և Լիվերպուլը:

                                        Ֆ Ր Ա Ն Ս Ի Ա
1.Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
 Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկըգտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջևԵվրոպայի արևմուտքում։Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայումայն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային ԱմերիկայումԿարիբյան ծովումՀարավային ԱմերիկայումՀնդկական օվկիանոսի հարավային մասումԽաղաղ օվկիանոսում և ԱնտարկտիդայումԱյս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր։ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ։ Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմէլինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունումՖրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտսկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով՝ հարավ արևելքում ԱլպերըԿենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ արևմուտքում։4810.45 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանըայն գտնվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։ Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգինչպիսիք են ՍենըԼուարըԳարոնան և Հռենոսըորոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով։Ֆրանսիայի ընդհանուր ցամաքային տարածքը իր անդրծովյան տարածքներով (674,843 կմ2 (260,558 sq mi)) կազմում է Երկրի ցամաքային մակերեսի 0.45%-ը։ Ֆրանսիան ունի երկրորդ ամենամեծ Բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳաշխարհումորը 11,035,000 կմ2 (4,260,637 sq mi) էմոտավոր 8%-ը բոլոր ԲՏԳ-ների ընդհանուր մակերեսիհետ է միայն Միացյալ Նահանգներից (11,351,000 կմ2 (4,382,646 sq mi)) և առաջ է Ավստրալիայից (8,232,000 կմ2(3,178,393 sq mi)): Հյուսիսում և հյուսիս արևմուտքում կլիման բարեխառն էսակայն ծովային ազդեցության տակ մայրցամաքային Ֆրանսիայի մնացած մասի կլիման բազմազան է:Հարավ արևելքում իշխում է Միջերկրյածովյան կլիման։ Արևմուտքում կլիման օվկիանոսային է առատ անձրևներովմեղմ ձմեռներով և զով կամ տաք ամառներով։ Ներքին կլիման առավելապես մայրցամաքային է շոգ ամառներովցուրտ ձմեռներով և ոչ առատ անձրևներով։ Ալպերում և այլ լեռնային հատվածներում տիրում է Ալպիական կլիման իր տարեկան միջինից ցածր ջերմաստիճանովինչպես նաև տևական ձյան ծածկով

2.Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները;
 Անգլիայից հետո արդյունաբերական հեղաշրջման ուղու վրա կանգնեց նաև Ֆրանսիան որտեղ արդյունաբերական հեղաշրջումը ծավալվեց ավելի ուշ 19-րդ դարի սկզբինորում տեխնիկան սկսեց արագորեն զարգանալ։Պարզագույն սարքավորումներից սկսելով՝ այն տարածվեց գոլորշուգազիէլեկտրականության վրամեզ պարգևեց շոգեքարշներլոկոմոտիվներհեռագիրհեռախոսէլեկտրալուսավորություն և այլն։ Այն կարողացավ հեղաշրջել մարդկանց ողջ կյանքն ու կենցաղը։ Եվրոպայում հեղաշրջում ծավալվեց նաև արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ոլորտումորը օժանդակեց աշխատանքից անցմանը մեքենայական տեխնիկայի և մանուֆակտուրայից՝ ֆաբրիկայինհասարակության նոր դասի՝ բուրժուազիայիպրոլետարիատի ձևավորմանընոր կենսակերպի առաջացմանը։
Հաստոցների կիրառումը կտրուկ ընդլայնեց արտադրական հնարավորությունները։ Մեքենայացման նոր համակարգը շատ արագ պահանջում էր արտադրության կազմակերպման այլ գործընթաց։ Մանուֆակտուրային գալիս էին փոխարինելու գործարաններըֆաբրիկաները։

3.Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:                                                                                           Ֆրանսիան հանդիսանում է Միացյալ ազգերի կազմակերպության անդամ և Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի մշտական անդամ վետոյի իրավունքովՆա նաև Մ8-ի,Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Խաղաղօվկիանոսյան քարտուղարության (ԿՕՔ) և Հնդկական օվկիանոսի հանձնաժողովի (ՀՕՀանդամ էՆա հանդիսանում է Կարիբյան երկրների ասոցացիայի (ԿԵԱ) և Միջազգային Ֆրանկոֆոնիայի համաժողովի (ՄՖՀանդամԱյսեղ է գտնվում Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի, UNESCO-ի, Ինտերպոլի գլխավոր գրասենյակները:Ֆրանսիայի միջազգային հարաբերությունները հիմնականում սկիզբ են առնում Եվրոպական Միությունիցորում նա հանդիսանում է հիմնադիր անդամ։ 1960-ականներին Ֆրանսիան փորձում էր դուրս մղել կազմակերպությունից Բրիտանիային՝ փորձելով կառուցել միություն միայն մայրցամաքային Եվրոպայում։ Սկսած 1960-ականներիցՖրանսիան սերտ համագործակցություն է վարում Գերմանիայի հետԳերմանիայի հետ միասին ԵՄ-ում գրավելով գերիշխող դիրք;Ֆրանսիան սկսած 1904-ից ռազմական դաշինք է կնքել Մեծ Բրիտանիայի հետ և ռազմական ոլորտում գտնվում է ակտիվ փոխհարաբերությունների մեջ։Ֆրանսիան Հյուսիս Ատլանտյան դաշինքի անդամ էբայց նախագահ դը Գոլի ժամանակ դուրս եկավ դաշինքի հրամանատարական կազմից և իր իրավունքները զիջեց ԱՄՆ-ինՍակայն Նիկոլա Սարկոզիի Ամերիկամետ քաղաքականության արդյունքում Ֆրանսիան վերադարձրեց ՆԱՏՕ-ում իր հրամանատարական իրավունքերը։ 1990-ականներին Ֆրանսիային շատերը քննադատում էին Ֆրանսիական Պոլինեզիայում միջուկային փորձարկումների համարՖրանսիան կտրականապես դեմ էր 2003-ին Իրաք ներխուժելունառաջացնելով լարվածություն ԱՄՆ-իև Միացյալ թագավորությունների հետ հարաբերություններումՖրանսիան պահպանում է իր մեծ ազդեցությունը նախկին աֆրիկյան գաղութների հանդեպ և տնտեսական ու ուժային օգնություն է ցույց տվել Կոտ դ'Իվուարի և Չադի խաղաղապահներին:Ֆրանսիան ունի երկրորդ խոշորագույն դիվանագիտական ցանցը աշխարհումզիջելով միայն ԱՄՆ-ին։

4.Ուրվագծային քարտեզի վրա նշելՖրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները;
Ֆրանսիայի հարևան պետությունները են   ԳերմանիաԻտալիաՄեծ Բրիտանիա, Իսպանիա,Բելգիա,Շվեցարիա,Ադորրա,Լյուքսեմբուրգ,Մոնակո;                           Ֆրանսիայի ափերը ողողող ջրային ավազաններն են  Միջերկրական ծովը Անգլիական նեղուցը, Հյուսիսային  ծով, Ատլանտյան օվկիանոսը։

                                                   Գ Ե Ր Մ Ա Ն Ի Ա
1.Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունն այն էոր գտնվում է Եվրոպայի կենտրոնում այսպես ասած սրտումԴրա հետավանքով էլ այստեղ են մի կողմից Եվրոպայի արևմտյան և արեվելյանմյուս կողմից Միջերկրյածովյան և Սկանդինավյան շրջաներ միմյանց կապող ցամաքայիջրային օդային և խողովակշարային կարևոր ուղիները: Գերմանիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունն այն էոր գտնվում է Եվրոպայի կենտրոնում այսպես ասած սրտումԴրա հետավանքով էլ այստեղ են մի կողմից Եվրոպայի արևմտյան և արեվելյանմյուս կողմից Միջերկրյածովյան և Սկանդինավյան շրջաներ միմյանց կապող ցամաքայիջրային օդային և խողովակշարային կարևոր ուղիներըԵրկրորդ համշխարհայինից հետո Գերմանիան հաղթող պետություների կողմից  բաժանվեց չորս օկուպացիոն գոտիներիԳերմանական երկու պետություներ չորս տասնյակ շարունակ զարգացան իրարից անկախ: 1990 թՏեղի ունեցավ նրանց վերամիյավորումը և քանդվեց Բեռլինի պատըԱյս ժամանակ  Գերմաիայի մայրաքաղաք դարձավ Բեռլինը:  Գերմաիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը:  Գերմանիայի համար մեծ նշանկություն ունի այնոր նրա բոլոր հարևները տնտեսապես զարգացած են և Եվրամիյության անդամ ենԳերմանիան սերտ տնտեսականմշակութային  կապեր ունի իր բոլոր հարևաների հետ:
2.Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Եվրոպայում` Գերմանիայում  հեղաշրջում ծավալվեց նաև արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ոլորտումորը օժանդակեց աշխատանքից անցմանը մեքենայական տեխնիկայի և մանուֆակտուրայից՝ ֆաբրիկայինհասարակության նոր դասի՝ բուրժուազիայիպրոլետարիատի ձևավորմանընոր կենսակերպի առաջացմանը։Հաստոցների կիրառումը կտրուկ ընդլայնեց արտադրական հնարավորությունները։ Մեքենայացման նոր համակարգը շատ արագ պահանջում էր արտադրության կազմակերպման այլ գործընթաց։ Մանուֆակտուրային գալիս էին փոխարինելու գործարաններըֆաբրիկաները։ Անգլիայում առաջին ֆաբրիկաները հայտնվել են 18-րդ դարի 70-80-ական թվականներին։ Ի տարբերություն ձեռքի աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների՝ ֆաբրիկան խոշոր մեքենայացված արտադրություն էր՝ շահույթ ստանալու հաշվարկով։ Ֆաբրիկաների տարածումը նախանշում էր անցում դեպի ծանր արդյունաբերական քաղաքականության։ Արդյունաբերական հեղաշրջումը ուներ ոչ միայն տեխնիկականայլ նաևորն ավելի կարևոր էսոցիալական նշանակություն։ Արդյունաբերական հեղաշրջման ընթացքում հասարակության մեջ ձևավորվեց երկու հիմնական դասակարգ՝ արտադրող բուրժուազիա (գործարարներձեռներեցներև վարձու աշխատողներ (բանվորներպրոլետարիատ)։ Այս երկու սոցիալական տարբեր բևեռներում կանգնած խմբերը պետք է գտնեին իրենց տեղը հին ընկերային համակարգում և միմյանց փոխհարաբերություններում՝ այլընտրանքային համաձայնության եզրեր։ Այդ գործընթացը բավականին դժվար էր և ձգձգվեց տասնյակ տարիներ։ Միայն 19-րդ դարի կեսերին գործընթացների առաջընթացը որոշեց հասարակության զարգացման հիմնական չափանիշները;
3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Ժամանակակից գերմանական արտաքին քաղաքականությունըորն իրականացվում է երկրի ներքին խնդիրների ու գաղափարախոսության սերտ զուգորդմամբբավականին տխուր տեսք ունիևոր գլխավորն էտպավորություն է ստեղծվումթե որևէ էականսկզբունքային փոփոխություն չի էլ սպասվումԳոյություն ունի ինչ-որ սխեմաորի շրջանակներում ԳերմանիանՖրանսիայի հետ մեկտեղկառուցում է Եվրամիության շենքըըստ որումԲեռլինը ժամանակ առ ժամանակ այնքան էլ չի վստահում Փարիզինորը շարունակ փորձում է նրան ներքաշել արտքաղաքական արկածախնդրությունների մեջ:                            Գերմանիան Եվրոպայում մնացել է առանց անմիջական դաշնակիցների ևըստ երևույթինչի էլ փորձել գործընկերներ ու դաշնակիցներ ձեռք բերելզգուշանալով արտաքին պարտավորությունների ստանձնումից: «Գործընկերներ» ու «դաշնակիցներ» ասելով նկատի են առնվում ՀարավայինՀյուսիսային ու Արևելյան Եվրոպայի պետություններըորոնքայսպես թե այնպեսհակված են մտնելու պետությունների որոշակի «ակումբներ» ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակներումՖրանսիային ու Մեծ Բրիտանիային լիովին ձեռնտու է այդ «ակումբներից» Գերմանիայի մեկուսացումըբայց դրա պատճառը գլխավորապես այն էոր Գերմանիաներկար ժամանակ համաքայլ ընթանալով Ֆրանսիայի հետչի էլ ցանկացել մասնակիցը դառնալ այլ ակումբներիԳոյություն ուներ ֆրանս-գերմանական «ակումբ», որի հետ համերաշխորեն հարաբերվում էին ԱվստրիանԲելգիանայլ պետություններև դա լիովին համապատասխանում էր Եվրոպայում ամուր դիրքեր ունենալու Գերմանիայի պատկերացումներինԲայց այդ ձևաչափըերևում էայլևս արդիական չէև Գերմանիայի առջև արտաքին քաղաքականության նոր խնդիրներ են ծառանում:
4.Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետություններըափերը ողողող ջրային ավազանները;
Գերմանիայի ափերը ողողող ջրային ավազանը`   Բալթիկ և Հյուսիսային ծովերը;
            Հ Ա ՐԱ Վ Ա Յ Ի Ն   ԵՎ Ր Ո Պ Ա
1.Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքըինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջանորը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (Իսպանիա, Պորտուգալիա, Անդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունըև Հունաստանը:Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետությունորը կապում է Հարավային Եվրոպան և Հարավ-արևելյան Ասիան:Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններըՔանի որ Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտու սահմաններումայստեղ չեն ավարտվել լեռնակազմական պրոցեսները։ Դրա հետևանքով էլ հաճախակի են երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները։ Առավել ակտիվ հրաբուխներն են Էտնան (Սիցիլիայումև Վեզուվը (Ապենինյան թերակղզում)։
Չավարտված լեռնակազմական պրոցեսները, հաճախակի  երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը կարող էր փոխվել ժամանակի ընթացքում,ինչպես նաև նախկին Հարավսլավիայի կազմալուծման հետևանքով առաջացած երկրները  Սերբիան,Հորվաթիան,Սլովենիան,Մակեդոնիան,Բոսնիան և   Հերցենգովինան,Մոնտենեգրոն:
2.Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը:
Գլխավոր հարստություններն են սնդիկի անագի վոլֆրամի  ուրանի հանքաքարի պաշարները (Իսպանիա)պղնձի ցինկի և կապարի հանքաքարի պաշարները (նախկին  Հարավսլավիայի երկրներ),ծծմբի մարմարի այլ շինանյութերի պաշարները (Իտալիա):Տարածաշրջանի երկրներն ունեն ջրաէներգետիկ զգալի պաշարներ որոնց մեծ մասն արդեն յուրացված է:Մերձարևադարձային կլիմայական պայմանները նպաստավոր են ջերմասեր մերձարևադարձային բույսերի մշակության համար`ձիթապտուղ,խաղող,թուզ, ցիտրուսներ որոնց հայրենիքը Հարավային Եվրոպան է: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջոության և հանգստի խոշոր կենտրոն է:Այստեղ է գտնվում մեքենաշինական հզոր կոնցերներ`Իսալիա և այլն:
3.Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները



                                                        Ի Տ Ա Լ Ի Ա
                                             
1.Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:                                                                           Առավելություններ` Իտալիայի ափերը քիչ են կտրտվածերկարությունը մոտ 7,5 հազար կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Երկրի հյուսիսում Ալպերն են (առավելագույն բարձրությունը՝ 4807 մՄոնբլան), որից հարավ տարածվում է Պադանի հարթավայրը։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200 – 500 մ բարձրության հարթավայրերՊո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50 – 100 մհարթավայրերՊադանի հարթավայրից հարավԱպենինյան թերակղզու երկայնքովմոտ 1200 կմ երկարությամբձգվում են միջին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մԿոռնո)։ Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդներըԱպենինյան թերակղզու հարավում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ)։                                       Թերություններ` Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ Էտնա (3340 մ), ՍտրոմբոլիՎուլկանո։Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիան պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորությանմարզին։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մՎեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր
2.Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Առավելություններ` գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունըՄշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսերեգիպտացորենբրինձշաքարի ճակընդեղնարինջկիտրոնձիթապտուղԻտալիան արտահանում է գինիցիտրուսներ ու բանջարեղենսննդհամի զանազան արտադրանքներ: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկներըԷլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը:
Թերություններ` Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարիցբայց բավական հարուստ է սնդիկովծծմբովգազովմարմարովԳործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ;
3.Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Իտալիան ժամանակակից աշխարհում ունի նշանակալից դեր, թե քաղաքական, թե տնտեսական,թե արվեստի,թե գիտական և թե մարզական ոլորտներում; Իտալիան ՆԱՏՕ - ի, ՄԱԿ-ի և ԵՄ անդամ է;
4.Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետություններըափերը ողողող ջրային ավազաններըարդյունաբերական խոշոր կենտրոնները:                                                                                                       Իտալիայի հարևան պետությունները`  Ֆրանսիային սահմանակցում է հյուսիս-արևելքիցհյուսիսում՝ Շվեյցարիային և ԱվստրիայինՍլովենիայի հետ՝ հյուսիս-արևելքում։ Իտալիայի տարածքում են գտնվում անկլավ երկրներ Սան Մարինոն և կրոնավարական միապետություն Վատիկանը։
Իտալիայի ափերը ողողող ջրային ավազանները`  արևելքից՝ Ադրատիկարևմուտքից՝ Տիրենյանհարավում՝ Հոնիական ծովերի ջրեր
                                              
Իտալիայի  արդյունաբերական խոշոր կենտրոնները` Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից էունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսությունԱրտադրում են ավտոմեքենաներ`<<Ֆիատ>>,<<Ֆերրարի>>, մոտոցիկլներնավերօդանավերէլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներօծանելիքկոշիկ;
                                             
                               Ռ ՈՒ Ս Ա Ս Տ Ա Ն
1.Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում;
Բնական ռեսուրսներ։ Ընդհանրապես ոեսուրս է այն ամենըինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է։ Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ՝ օգտակար հանածոներըանտառի հարստություններըվարելահող ու մարգագետինըգետերն ու լճերըքամին ու անձրևըարևի լույսն ու ջերմությունը։                                                            Ռուսաստանի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներովերկաթգունավորհազվագյուտ ու թանկարժեք մետաղներալմաստքարածուխնավթբնական գազկալիումական աղերֆոսֆորիտներ և այլն;
Բնական պայմաններն աշխարհագրական  միջավայրի այն տարրերի ամբողջությունն ենորոնք որոշակի ազդեցություն են թողնում հասարակության կյանքի տարբեր կողմերիմասնավորապես տնտեսության վրա;Բնության տարրը ռեսուրս էեթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա։ Շատ են այն դեպքերըերբ բնության տարրը չմասնակցելով արտադրության պրոցեսին՝ մեծապես ազդում է (կամ կարող է ազդելհասարակական կյանքի զարգացման վրա։ Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման։ Օրինակ՝ մթնոլորտային ճնշումըերկրի ձգողական ուժըեղանակըերաշտըսառնամանիքըփոթորիկը։
Քանի որ Ռուսաստանը շատ հարուստ է բնական ռեսուրսներով ու պայմաններով,ապա դրանք երկրի զարգացման հարցում շոշափելի դրական ազդեցություն են թողնելու;
2.Ուրվագծային քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետություններըափերը ողողողջրային ավազանները:           Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ; Ցամաքով սահմանակից են ՆորվեգիանՖինլանդիանԷստոնիանԼատվիանԼիտվանԼեհաստանըԲելառուսըՈւկրաինանԱբխազիան (մասամբ ճանաչված), ՎրաստանըՀարավային Օսիան (մասամբ ճանաչված), ԱդրբեջանըՂազախստանըՉինաստանըՄոնղոլիանՀյուսիսային Կորեան, իսկ ծովով՝ Ճապոնիան և ԱՄՆ-ը։
Ռուսաստանի ափերը ողողողջրային ավազաններն են`  ՍևԱզովիԿասպիցԲալթիկԲարենցիՍպիտակԿարայիԼապտևներիԱրևելասիբիրականՉուկոտյանՕխոտիՃապոնական ծովերը:
  
ՌԴբնակչությունը:                                                                                                                                            1.Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
Քանիոր ՌԴ-ն ժամանակի ընթացքում գրավում է տարբեր ազգի երկրներև ՌԴ են գաղթում տարբեր ազգի ներկայացուցիչներ,այսպիսով բացատրվում է ՌԴ-ի բազմազգ լինելը։
2.Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները
Ագլոմերացիաները առաջանում են քաղաքների շուրջը`Մոսկվա,Սանկտ Պետերբուրգ, Սամարա և այլն;
3.Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը                   
Բնակչության անհամաչափ բախշումը կայանում է նրանում,որ 80%-ը ապրում է եվրոպայում իսկ 20%-ը ապրումէ ասիայումնականաբար մարդիկ բնակվում են այնտեղ,որտեղ ապրելու պայմանները բարենպաստ են;
Ռուսաստանն աշխարհի տնտեսապես հզոր պետություններից է։ Այն հզորացել է խորհրդային շինարարության տարիներին՝ շնորհիվ ինչպես սեփականայնպես էլ՝ ողջ ԽՍՀՄ-ի հսկայական բնական-տնտեսական ներուժի։Երկրում այդ ժամանակահատվածում ստեղծվեց բազմաճյուղ տնտեսություն։ Զարգացում ստացան գրեթե բոլոր ճյուղերը։ Դրանցից մի քանիսի արտադրանքի ծավալով երկիրըառանձին վերցրածաշխարհում գրավում էր առաջին տեղը։ Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալով Ռուսաստանը զիջում էր միայն աշխարհի ամենահզոր երկրին՝ ԱՄՆ-ին։ Դրությունն էապես փոփոխվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նախկին սոցիալիստական մյուս երկրների նման Ռուսաստանի տնտեսությունը ևս անկում ապրեց։ Զգալիորեն կրճատվեց մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալըիջավ՝ բնակչության կենսամակարդակը։ Արտահանման մեջ սկսեց գերակշռել հումքն ու վառելիքը։ Սակայն ներկայումս Ռուսաստանն արդեն աշխարհի ամենաարագորեն և հաստատուն զարգացող երկրներից է։Այժմ Ռուսաստանի տնտեսությանը բնորոշ են զարգացման տարբեր մակարդակներ։ Օրինակ՝ բարձր զարգացած ավիացիոն մեքենաշինության հետ մեկտեղ այն ունի էքստենսիվ գյուղատնտեսություն։

                               ՀԱՐԱՎ-ԱՐԵՎՄՏՅԱՆ  ԱՍԻԱ
1.Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազաններ                           Գտնվում է ՄիջերկրականԱրաբականԿարմիրՍև և Կասպից ծովերիԱդենիՕմանիև Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդՆերառում է ` Փոքր Ասիա թերակղզին,Արաբական թերակղզին,Հայկական լեռնաշխարհըԻրանական բարձրավանդակըՄիջագետքի դաշտավայարըՀինդուկուշի լեռները;Հարավ-արևմտյան Ասիայի երկրներ են Հայաստան, Վրաստան ,Ադրբեջան, Աֆխանստան, Իրան, Թուրքիա, Սիրիա, Իսրայել, Իրաք, Հորդանան, Լիբանան, Կիպրոս, Սաուդյան Արաբիա,Եմեն, Օման, ՄԱԷ, Քաթար, Քուվեյթ, Բահրեյն:Մայրաքաղաքներն են Երևան, Թբիլիսի, Բաքու,Քաբուլ, Թեհրան, Անկարա, Դամասկոս, Թել Ավիվ, Բաղդադ, Ամման, Բեյրութ,Նիկոսիա, Էր ռիադ Սանա, Մասկաթ, Աբու Դաբի, Դոհա Էլ քուվեյթ, Մանամա:
2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
 Գտնվում է ՄիջերկրականԱրաբականԿարմիրՍև և Կասպից ծովերիԱդենիՕմանիև Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայումուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քանօրինակՀարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատներըկիսաանապատներն ու օազիսներըիսկ դրանց հարևանությամբ՝ձյունապատ լեռնագագաթկանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։
3.Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները;
խթանիչներն են Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան ԱրաբիանՔուվեյթըԻրաքըԻրանըԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են ԻրանըԱՄԷ-նՍաուդյան Արաբիան։ Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայումկալիումական աղերի՝ ԻսրայելումՀորդանանում և Իրանում։ Երկաթիպղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են ԻրանըԹուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենըբրինձըգարինեգիպտացորենը։ Մշակում են նուռնուշծիրանթուզձիթապտուղցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (ԻրաքՍաուդյան ԱրաբիաԻրան)։ Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթբնական գազ և այլ օգտակար հանածոներբուսաբուծության և անասնապահական արտադրանքգորգերտնայնագործական ապրանքներ։                                                                  Խոչընդոտներն են`պատերազմներ,ահաբեկչություններ և ռասայական խթրականության դրսևորումներ   
4.Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը;
Բնակչության սեռային կազմոմ գերակշռում են տղամարդիկ,բացառություն են կազմում հարավային կովկասի երեք երկրները (Հայաստան ,Վրաստան ,ադրբեջան):Ոչ միայն տարածաշրջանում  այլև աշխարհում տղամարդկանց ամենաբարձր գերակշռություն նկատվում է Քաթարում Քուվեյթում ԱՄԷ-ում (61-67%);Պատճառը չգիտեմ ինչ է,սակայն ինձ թվում է,որ տղաներ ավելի շատ են ծնվում:
5.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում:           Հաշվի առնելով տարածաշրջանի դիրքը,բնական և պայմանական ռեսուրսները հարավ-արևմտյան Ասիան բավականին լուրջ դերակատարություն ունի ամողջ աշխարհում

                                          Թ ՈՒ Ր Ք Ի Ա
1.Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Թուրքիան արևելքից սահմանակից է ՎրաստանիՀայաստանիԱդրբեջանի և Իրանի հետհարավից՝ Իրաքի և Սիրիայի հետարևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ ՍևՄիջերկրականԷգեյան և Մարմարա;           
1.      
2.      
3.     Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:                                Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից էորի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա հիմնական մասը՝ երկրի տարածքի 97 %-ըգտնվում է Ասիայումայդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան ԹրակիաԲալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր էհիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված։ Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը։ Արևմտյան ծովափը խիստ կտրտված է։ Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհըհյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մՓոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներիցկենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր։ Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներիցնրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մԹուրքիայի ամենաբարձր կետը), Սիփանը (4434 մ), Նեմրութը (3050 մև ուրիշներ։ Հայկական Տավրոսից հարավ գտնվում է Զեզիրե սարավանդի (500-1000 մհյուսիսային մասը։ Եվրոպական Թուրքիայի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան (մինչև 1030 մԹուրքիայի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում։ Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերըորոնց միջև գտնվում է մինչ քեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան։ Հարավ-արևելքում անցնում է հնագույն Աֆրիկա-Արաբական պլատֆորմի եզրային կքվածքը
4.   Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:                                                                                 Արևմտյան այն հեղինակներըորոնք Թուրքիայի հանդեպ անբացատրելի համակրանք ունեննեոօսմանիզմը ներկայացնում են որպես քարոզչական նպատակորը միտված է Անատոլիայի շրջակա աշխարհի բարգավաճման ու անվտանգության ապահովմանը։ Նույն բանը հռչակում են թուրք նշանավոր քաղգործիչները։ Բայց ժամանակն առաջ է շարժվումնեոօսմանիզմի մարդասիրական նպատակներն ու խնդիրներն ավելի ու ավելի են կասկածի ենթարկվումևորպես բանավեճի առարկահանդես է գալիս տարածաշրջաններում թուրքական գերիշխանության աշխարհաքաղաքական դոկտրինը։
 
Նեոօսմանիզմը նրբին թեմա է դարձել այն երկրներումորոնք Անկարայում համարվում են այդ դոկտրինի տարածման միջավայր։ Առայժմ ոչ ոք և ոչ մի տեղ հարց չի առաջադրել նեոօսմանիզմի էությանբուն նպատակի և դրանից բխող քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Պետք է խոստովանելոր «նեոօսմանիզմ» տերմինը ծնունդ է առել հայկական միջավայրումպանթուրքիզմի ձևափոխման գործընթացների դիտարկման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի փորձերի հետևանքով։
4.Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:   
 Թուրքիան աշխարհում 15-րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17-րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով։Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ։ 1995 թվականի դեկտեմբերի 31-iն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ։Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը։ 2010 թվական տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքինորոնք 2008-2009 թվականի ճգնաժամից քիչ են տուժել։Թուրքիայի ավանդկան ճյուղերին՝ տեքստիլ և սննդի արդյունաբերություններինգյուղատնտեսությանըշինարարությանըտուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղերինչպիսիք են մեքենաշինությունըդեղագործությունըքիմիական արդյունաբերությունըկոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը։

                                                                                                                     









                                          ԻՐԱՆ
1.Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:  
Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի 9 հարևան պետություն՝ ցամաքով սահմանակիցէ՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին, Իսկ ծովային հատվածով Օմանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։
 Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովիհարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով
 2.Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ-արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմև Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ ԲրիտանիայիՖրանսիայիԳերմանիայիԻտալիայիԲելգիայիԻռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր էորոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ էբարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։
3.Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանը Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է որպես իր կենսական հետաքրքրությունների և շահերի տարածքորտեղ տեղի ունեցող ցանկացած զարգացում և առկա ուժերի բալանսի փոփոխություն դյուրագրգիռ է ընդունվում Թեհրանի կողմից:
Հարավային Կովկասի տարածաշրջանը սահմանակցելով Իրանին հյուսիսից նոր հնարավորությունների կամ մարտահրավերների թատերաբեմ կարող է լինել Իրանի համար: ԱյսպիսովԻրանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ շարունակելու է աճելայդ թվում այդ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդմանինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործընթացներով պայմանավորված:
 ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել էԻրանը չի ցանկանում տարածաշրջանի,մասնավորապես հարևան երկրների հետ հարաբերություններում լարվածություն տիրիԻԻՀ-ը տարածաշրջանային ուժ էև այս ուժը չի հակասում տարածաշրջանի հատկապես հարևան երկրների շահերին:Անդորր և անվտանգություն պարգևող Իրանի ուժը ծառայում է ապահով տարածաշրջանինԻսլամական Իրանը ցանկանում է ,որ տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն կայուն միջավայրում ,որպեսզի այս շրջանակում նրանք հասնեն կայուն խաղաղության ու զարգացման:Անապահովությունն ու լարվածությունը կանխում են երկրների ծաղկումըԱռճակատման քաղաքականությունը և նույնիսկ ուժային միջոցից օգտվելը կավերեն տարածաշրջանըինչի հավաստիքն են՝ Սիրիան ,Եմենը և ԻրաքըԵթե տարածաշրջանի երկրների միջև գործակցության քաղաքականություն որդեգրվեր այսօր այս երեք երկրները նման վիճակում չէին հայտնվի»:

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:                                      Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իրանը ագրարային երկիր էր։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունները։ Արդյունահանվում էր միայն նավթորը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը։ 1960-ական թթանցկացվեց հողային ռեֆորմվերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիքվարձակալից դարձավ մանր հողատեր։ Յոթնամյա և հնգամյա պլանների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով։ Կառուցվել են ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններստեղծվել էներգետիկայի միասնական սիստեմ։ Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությունը։ Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային-ինդուստրիալ երկիր։ Մեծանում է պետության սեկտորի դերը։ Աճել է ազգային եկամուտը։ Երկրի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական և տեխնիկական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ։

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...