пятница, 17 февраля 2017 г.

Մայրենի

Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:
Մի ամսագիր ինձ պատվիրել էր գրախոսություն գրել: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, այլ ոչ թե գրախոսելը, ու ես հնարավորինս աշխատում եմ չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ ես վճռեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես վճռեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, խնայում եմ ժամանակը, որ պիտի կորցնեի գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ խնայում եմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ ՛՛այդ հիմար հեղինակի վրա, որ սատանան գիտի՝ ինչ է գրոտել»:
Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներովԴադարեք անամոթաբար ստել») և բողոքներովԱմեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների հորձանքին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեմ պնդի, որ ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:
Հա, հարցազրույցներն էլ կան: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություններ էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ բարբառում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության սակավ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել և ժամանակակից հեղինակներին»:
Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ նրանց հընթացս հնարել: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, դատարկաբանության (գլխավորը՝ ասել՝ ինչ մտքովդ կանցնի, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գործով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:
Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում էին և փչացնում իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին տասներկու կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):
Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումնաբանությունը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։

Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ որակում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ դատարկաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:


Սոս Սարգսյանի նամակը ադբեջանցիներին. Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք
Դերասան Սոս Սարգսյանը նամակ է հղել ադրբեջանցի մտավորականներին.
«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվե՛ք վերջապես, թե ով եք դուք։ Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան…
Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից։ Այդքան բան։ Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա և, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել։
Այդպես էլ դուք։
Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները։
Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ։ Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք։ Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի։ Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել։
Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը։
-Հայե՞րը,- հարցրեց մոլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են։
Ահա այսպես։
Կարծում եմ, ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ։ Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները։
Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցված են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։ Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։
Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի և ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։ Դուք այդպես էլ թույլ չե՞ք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ և մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը…
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն է։
Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։
Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։
Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։
Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, և զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։
Ընդհանրապես, մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջևանն ու Գանձակը վերադարձնելու մասին։
Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։ Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։
Մինչդեռ որքան վեհաբարո և գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։
Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի։ Դա ծիծաղելի և լկտի է։
Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա։ Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից։
Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, և հայտնի չէ, թե երբ և ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից։
Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին։ Սթափ նայեք իրականությանը։
Իսկ այն ահա թե ինչպիսին է։
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարևանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք և ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։
Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։
Իսկ այժմ՝ առավել ևս, քանզի դուք և ձեր ավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել։ Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվե՛ց։
Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը։
Շնորհակալություն ձեզ և կրկին՝ Ալլահին։ Այժմ կլինի այնպես, ինչպես իմաստնաբար ասված է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։
Մենք կգերազանցեք ձեզ բոլոր առումներով ու նաև դաժանությամբ։
Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլևս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք։
Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք։
Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին։ Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը։
Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում։
Շնորհակալություն ձեզ և էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին։
Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները։
Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք»։

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ:
Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի,  ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք, նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:
Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…
Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:
Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…
Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ  և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…
Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Եթե կարող եք, սովորեցրեք ծիծաղել, երբ տխուր լինի: Սովորեցրեք նրան, որ արտասվելն ամոթ չէ: Նրան ցինիկների վրա ծիծաղել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին:
Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող (վատ բաների հանդեպ): Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...  

հ.գ. բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին...Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու ,հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ նա  կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝  Նվարդ Տերյանին,որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) ,  գնաց Տերյանի  հետ...երբ նա կանչեց նրան ՝չխոստանալով «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»...

1.
 Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտւսահայտվի է տառով`
 ա)բառասկզբում,Էրիկ,էշ,էռնեք
 բբառամիջում,վայրեջք,գոմէշ
 գբառավերջում:մանրէ,
2.Գրի՛ր բառերորոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`
աբառասկզբում,ելեկտրաեներգիա
բբառամիջում,Խնձորեսկ,ելեկտրաեներգիա

գբառավերջում:երկաթե,բետոնե

22.Կետերի փոխարեն դհդկամ  թ գրի՛ր:

       Ընդացքընդարձականընդատընդմիջելընդանուրընդամենըընդանալընթրելակնթարթանդադարընթերցելընդառաջանընթեռնելի:

27.Բաց թողնված տառերր լրացրո՛ւ:

    «Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ եր.ակա.ությունիզուր երազանքանիրագործելի պլաններԱյդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիԱվգուստիանոսինորն իր աշխատությաններից մեկում խոսում է օդային շինարարության մասինՀետագայում մարդիայդ արտահայտությանը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

     Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի էոր այնտեղ ոչ մի կենդանի եաակ չի կարող ապրելԱրևմտյան Ասյայի տո.ակեզ ւսնսանձրկլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթիցիսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունըԾովում խորանալուն զուգընթացաղիաթյունն աճում էԱղերը Մեռյա լծովի քարորդ մասն են կազմումնրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
 Ամերիկյան մի ակումբումորտեղ երաժշտությունն անդադար որոտում էկարելի   է անդո.. գտնելԱ.տոմատի մեջ տասը ցենտ են գցումև այն երեք րոպյով անջատվում էՏասը ցենտը քիչ չէբայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորըորի համար անճա.բ կանփկ վճարել եսՀազար ին հարյուր հիցունին.թվին ամերիկյան ռադ..ն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուրաղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասինու ընդ.ուպ մինչև տասնհինգ .ոպեանոց հադորդման վերջը տվող լռություն:

30.Բաց թողնված տառերը լրացրու՛:
          Մար.ուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնըՄար.ը բացարցակ լռության    պայմաններում վատ է զգումնրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացումԲացարցակ լռությունը խա.արում է մար.ու նյարդային համակարգն այնպեսինչպես և անվերջ աղմուկը: .րոտըհրաբուխների ձայնըծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդունԿան բնական աղմուկներ .լինչպես թռչունների դայլայլըա..յուրների կարկաչյունըծովի ալիքների համընթաց ճողփ..նըհաճելի են մարդկանց համարբարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրաՏհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունըԱղմուկի հետ են կապվում լսողության կորուստընյարդահոգեկան հիվանդությունների ա1ճըֆիզիկական և մտաոր ընդունակությունների նվազումը:

31.Տրված բառերը տողադարձի՛ր բոլոր հնարավոր ձևերով:
        Աստղային,- աս-տղային  աստղա-յին: անկողմնակալ-անկող-մնակալ անկողմնա-կալ  միջատներ-միջ-ատներ,միջատ-տներ առաջխաղացում-առաջ-խաղացում զաղտնավանկ-գաղտ-նավանակ  գաղտնա-վանկ բացատրել-բաց-ատրել,բացատ-րել կենտրոնացում-կենտրո-նացում,կենտռոնա-ցում  անտառածածկ-անտա-ռածածկ,անտառածածկ հյուրասիրել-հյու-րասիրել,հյուրասի-րել:

33. Տրված բառերը տողադարձի՛ր բոլոր հնարավոր ձևերով:
      Արդյունք-արդ-յունք  աղ-բյուրառ-յուծալ-յուրարյու-նատար արյու   նա-տարառկա-յություն առկայու-թյուներև-անյան երևան-յանԷութ-յունվայր-կյանմրջ-յունտեղե-կություն տեղեկու-թյուն:

36.Տրված բառերը տողադարձի՛ր բոլոր հնարավոր ձևերով:

Թեթև-ակիերևա-կայությունլայնա-տերևհևի-հևձևա-մոլմտա-սևեռկեղևա-պատ:

37.Տրված բառերը տողադարձի՛ր բոլոր հնարավոր ձևերով:

 Տար-օրի-նակ-ությունըն-դօ-րին-ակելկոր-ծա-նար-արա-պօրի-նիմեղ-մօ-րորան-նշ-անան-սրտ-որենագ-դա-նշաննա-խագծ-ելծաղ-կաթ-մբեր:



Վերլուծություն


Պատմվածքը հիմնված է սիրո,տխուր և ուրախ հիշողությունների հիման վրա: Կարդալով պատմվածքը ավելի քան համոզվեցի, որ սիրելիին կորցնելը, հեռանալը նրանից տարբեր պատճառներով շատ դժվար է: Իմ կարծիքով քնարական հերոսը այնքան զգացմունքային էր գրել պատմվածքը, որ յուրաքանչյուրս կարդոլով զգում ենք մեզ վրա նրա ապրումները և կարծես նրա փոխարեն մենք ենք հրաժեշտ տալիս մեր սիրելիին


Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ

Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարվածսիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:




Ողջու՜յն, ուսուցի՛չ: Անցած հուշերով, թախծով, կարոտով նստած գրում եմ Ձեզ այս նամակը: Հուզված եմ, ի՞նչ խոսք, հուզված եմ այնպես, ինչպիսին կայի այն սեպտեմբերյան օրը հոգեպես: Մանուկ էի դեռ, սակայն Ձեր շնչով ես թևեր առա ու կարողացա այդուհետ գրել, կարդալ, ճիշտ խոսել: Մեզ սովորեցրիք տառերը մեսրոպյան, սակայն Մաշտոցը ինքներդ եղաք: Սովորեցրիք թիվ գումարել, բազմապատկել ու բաժանել: Մեզ տառերի ոլոր-մոլոր ճամփաներով Դուք քայլեցրիք: Նոր մայրը մեր դարձաք վերստին: Ձեր միջոցով ունակ դարձանք զատել նմանն ու տարբերը, հինը, նորը, չարը, բարին, լավը, վատը, կարևորը
Այսօր, նստած Ձեզնից հեռու, սակայն մոտիկ ես հոգեպես, ցանկանում եմ արտասանել, բառեր հյուսել ու կապակցել, որ Ձեզ հարիր լինեն դրանք: Բայց իմ հոգին, ա՜խ, իմ հոգին Ձեր հոգու մեջ շուրջ տասը տարի սավառնել է ու այժմ էլ բույն է դրել, ինչպես թռչուն մի երգեցիկ: Թռչուն, որը դայլայլում է լոկ Ձեզ համար, բույն է հյուսում լոկ Ձեր սրտում՝ հանուն Ձեր իսկ բարօրության
Էլ ի՜նչ ասեմ, որքա՜ն խոսեմ, որքա՜ն ճառեմ, արտասանեմ, միևնույն է, ես չեմ կարող ժամանակի գարշ անիվը ետ պտտել տասը տարով:
Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի, կփռեի գարունը ողջ Ձեր ոտքի տակ ու ամառվա բարկ արևը հանուն Ձեզ ես կմարեի ... որ էլ չայրեր Ձեզ պես սիրուն ու աննման այն անհատին, որի սիրտը իմ սրտի մեջ աշնան թախծոտ տերևի պես ու ձմեռվա ճեփ-ճերմակ ձյան սավանածածկ մի լուսին է
Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի... 


Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմմինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ...
ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0
՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...
1906 

1904
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
1904

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին իմ ակնթարթ

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
1904-1905


ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրևՍտվերներն անձև
Դողում են դանդաղՊաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին

Անձրև է, աշունԻնչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն… 

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
1908
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...


ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

      ԱՆՏԱՌՈՒՄ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում...

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը եւ դու
Հասկանալի եք լինում ավելի...

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է: 


Եղիշե Չարենց
Իմ ընտրած ռուբայաթները
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քոխնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։ 
Այս ռուբայաթը ցանկանում էր ասել, որ ամեն մարդու գործերը մի սերմ է, որը լինում է և լավ և վատ

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյանայն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանըհնչեղ
Ներկա է, անցյալու գալիք։
Այս ռուբայաթը ցանկանում էր մեզ հշեցնել, որ ժամանակը շատ թանկ բան է և ամեն վայրկյանը, րոպեն, ժամը հոսում է ինչպես գետի ալիքները և մենք պետք է այդ ժամանակը կարողանանք ճիշտ յուրացնել:

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ եսու դո՛ւ:

Այս ռուբայաթով բանաստեղծը իմ կարծիքով ցանկանում էր ասել, որ մենք ունենք շատ ընկերենր, բարկամներ սակայն  միայն մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր մեջ և միայն մենք ենք հասկանում մեզ և փորձում ենք մեր խնդիրները պահել մեր մեջ և լուծել միայնակն: Ահա և այդ է պատճառը, որ բանաստղծը գրել է իր ռուբայաթների մեջ ` <<Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ եսու դո՛ւ>>

Մանուշակագույն
Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո
Մի խամրած մշուշ մանուշակագույն...
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում

***

Ծիածանը
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
***
Ինչքան որ հուր կա իմ սրտումբոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդումբոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
***
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արաոր կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգուորպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի
***
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որտրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին

ԻՐԻԿՈՒՆԸ
Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգումոչինչ։
Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունըՄահ։



Իմ երազում
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։
Ճերմակ հեր, գարուն սեր


Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։



                                          Ինչպիսի երկրում կուզեի ապրել


Ես կուզեի ապրել Վրաստանում այնտեղ ապրում է իմ տատիկը,պապիկը,հորաքույրս այնտեղ ես փոքր տարիքից բնակվել եմ և ամեն ամառային արցակուրդներին լինում եմ այնտեղ Վրաստանը ունի շատ հին պատմություն և մինջև հիմա կան շենքեր այնտեղի կամուրջները և ամեն ինչ շատ սիրուն է այնտեղ փողոցներում պարում երգում են և եթե դու
չուզենաս պարել չես կարող նրանք քեզ սովորեցնում են:




            քառյակներ
Հետևյալ քառյակները  նրան կյանքի քատյակներն են
Անց կացա՜ն
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Ու՞ր կորա՜ն
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:

9-1 ֆիզիկա երկրորդ կիսամյակ

                                    ՖԻԶԻԿԱ Լույս Լույսը   էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ   գրգռ...