13 |
Ալյումին
|
26,982
| |
3s23p1 |
Ալյումին քիմիական նշանը՝ Al (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումինը p–տարր է։
Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։
Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։
Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևիզանգվածի 7 %–ը։
Քիմիական հատկություններ
Մետաղների էլեկտրաքիմիական շարքում ալյումինը գտնվում է բավական ձախ, իսկ դա նշանակում է, որ ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ է։ Թթվածնիմթնոլորտում տաքացված ալյումինն այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր.
-
- {\displaystyle {\mathsf {4Al+3O_{2}\rightarrow 2Al_{2}O_{3}}}}
- {\displaystyle {\mathsf {4Al+3O_{2}\rightarrow 2Al_{2}O_{3}}}}
Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։ Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի տալիս, որ ալյումինը ռեակցիայի մեջ մտնի նաև ջրի հետ։ Թթվածնի և ջրի նկատմամբ իր մեծ կայունության շնորհիվ ալյումինը ունի լայն կիրառություն։ Օքսիդի շերտը ալյումինին կայուն է դարձնում նաև ազոտական թթվի ինչպես նոսր, այնպես էլ խիտ լուծույթների նկատմամբ։ Ծծմբական թթվի լուծույթի և աղաթթվի հետ ալյումինը փոխազդում է ոչ մեծ արագությամբ.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+3H_{2}SO_{4}\rightarrow Al_{2}(SO_{4})_{3}+3H_{2}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+3H_{2}SO_{4}\rightarrow Al_{2}(SO_{4})_{3}+3H_{2}}}}
-
- {\displaystyle {\mathsf {2Al+6HCl\rightarrow 2AlCl_{3}+3H_{2}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+6HCl\rightarrow 2AlCl_{3}+3H_{2}}}}
Սակայն ալյումինը շատ զգայուն է ալկալիների նկատմամբ։ Արդեն սենյակային ջերմաստիճանում լուծվում է ալկալու ջրային լուծույթում՝ անջատելով ջրածին.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+2NaOH+2H_{2}O\rightarrow 2NaAlO_{2}+3H_{2}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+2NaOH+2H_{2}O\rightarrow 2NaAlO_{2}+3H_{2}}}}
Գոյացող աղը ջրային միջավայրում հանդես է գալիս հիդրատացված ձևով։
Հալոգենների հետ (բացի ֆտորից) առաջացնելով քլորիդ, բրոմիդ, յոդիդ.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+3Hal_{2}\rightarrow 2AlHal_{3}(Hal=Cl,Br,I)}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+3Hal_{2}\rightarrow 2AlHal_{3}(Hal=Cl,Br,I)}}}
Ալյումինը շատ ակտիվ մետաղ է։ Փոխազդում է ջրի հետ՝
-
- {\displaystyle {\mathsf {2Al+6H_{2}O\rightarrow Al(OH)_{3}+3H_{2}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+6H_{2}O\rightarrow Al(OH)_{3}+3H_{2}}}}
Տաքացման պայմաններում փոխազդում է ոչ մետաղների հետ.
- Ֆտորի հետ, առաջացնելով ալյումինի ֆտորիդ.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+3F_{2}\rightarrow 2AlF_{3}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+3F_{2}\rightarrow 2AlF_{3}}}}
- ծծմբի հետ, առաջացնելով ալյումինի սուլֆիդ.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+3S\rightarrow Al_{2}S_{3}}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+3S\rightarrow Al_{2}S_{3}}}}
- Ազոտի հետ, առաջացնելով Ալյումինի նիտրիդ.
-
- {\displaystyle {\mathsf {2Al+N_{2}\rightarrow 2AlN}}}
- {\displaystyle {\mathsf {2Al+N_{2}\rightarrow 2AlN}}}
- ածխածնի հետ, առաջացնելով ալյումինի կարբիդ.
-
- {\displaystyle {\mathsf {4Al+3C\rightarrow Al_{4}C_{3}}}}
- {\displaystyle {\mathsf {4Al+3C\rightarrow Al_{4}C_{3}}}}
Հեշտությամբ լուծվում է աղաթթվում և նոսր ծծմբական թթվում, իսկ տաքացման պայմաններում՝ նաև խիտ ազոտական և ծծմբական թթուներում։
-
- {\displaystyle {\mathsf {8Al+15H_{2}SO_{4}\rightarrow 4Al_{2}(SO_{4})_{3}+3H_{2}S+12H_{2}O}}}
- {\displaystyle {\mathsf {8Al+15H_{2}SO_{4}\rightarrow 4Al_{2}(SO_{4})_{3}+3H_{2}S+12H_{2}O}}}
-
- {\displaystyle {\mathsf {Al+6HNO_{3}\rightarrow Al(NO_{3})_{3}+3NO_{2}+3H_{2}O}}}
- {\displaystyle {\mathsf {Al+6HNO_{3}\rightarrow Al(NO_{3})_{3}+3NO_{2}+3H_{2}O}}}
Կիրառվում է թեթև և ամուր համաձուլվածքների ստացման, ալյումինաթերմիայի, ինչպես նաև կենցաղային իրերի պատրաստման համար։
Комментариев нет:
Отправить комментарий